Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասին Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերը Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումը Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. Պեսկով Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա 

Արմեն Աշոտյան. «Սովորելն ու սովորեցնելը հայրենասիրության ուժգին դրսևորումներից են»

Հայաստան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը՝ ի դեմս խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և «Լույս» հիմնադրամը՝ ի դեմս կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի, այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարել են համատեղ նոր նախաձեռնության՝ «Գիտելիքի համալիր» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակը Հայաստանի առաջատար բուհերի և փորձագետների միջև փորձի փոխանակման ապահովումն է, որը հնարավորություն է տալիս բոլոր ներգրավվածներին՝ միմյանց փոխանցել ուսումնառության և գիտելիքի պրակտիկ գործածման լավագույն փորձը:

Կարևորելով ծրագրի մեկնարկը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ծրագիրն ունի մի քանի նպատակ՝ երիտասարդ կադրերով բուհական համակարգի համալրում և նոր մտածելակերպի, նոր գիտելիքի ներմուծում ակադեմիական միջավայր: «Ծրագրի մյուս նպատակն է ցույց տալ, որ «Լույս» հիմնադրամի շրջանավարտներն իրականում հայաստանակենտրոն շրջանավարտներ են, քանի որ զգում են պատասխանատվություն պետության, ժողովրդի առջև, այն ժողովրդի, ով իր ջանքերով ֆինանսավորել է իրենց՝ բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորությունը: Նշեմ նաև, որ «Լույս» հիմնադրամի շրջանավարտները ոչ միայն վերադառնում են հայրենիք, այլև պատրաստ են զուգահեռ աշխատել նաև հայաստանյան բուհերում: Շնորհակալություն բոլոր այդ շրջանավարտներին՝ իրենց սոցիալական պատասխանատվության և հայրենասիրության համար: Կարծում եմ, որ 21-րդ դարում հայրենասիրության բանաձևը վերանայման կարիք ունի. հայրենասեր է ոչ միայն նա, ով պատրաստ է պաշտպանել հայրենիքը, այլ նաև նա, ով իր ոլորտում իր կարողությունների չափով ծառայում է հայրենիքի զարգացմանը: Սովորելն ու սովորեցնելն իրականում հայրենասիրության ուժգին դրսևորումներից մեկն է»,-նշել է Արմեն Աշոտյանը:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն իր հերթին նշել է, որ «Լույսի» շրջանավարտները, ովքեր սերտ կապ են պահում իրենց ավարտած բուհերի հետ, կդառնան գիտելիքի դեսպաններ՝ խթանելով Հայաստանում հետազոտական մտքի զարգացմանը: Ծրագիրը, ըստ Ժաքլին Կարաասլանյանի, կապահովի նորագույն գիտելիքի հոսքն արտերկրից Հայաստան և հակառակ ուղղությամբ' ապահովելով գիտելիքների և մտքի շրջանառություն:

Արամ Սիմոնյանը ևս, կարևորելով ծրագիրը, ընդգծել է, որ պետք է ստեղծվի համապատասխան միջավայր, որպեսզի այն շնորհաշատ երիտասարդները, ովքեր աշխարհի լավագույն բուհերում կրթություն են ստացել և հայրենիք են վերադարձել, կարողանան իրենց գիտելիքները և հմտություններն օգտագործել հայրենի երկրի և հասարակության զարգացման համար: «Հայաստանյան բուհերը պատրաստ են իրենց գիտական և կրթական աշխատանքներում ներգրավել այդ շրջանավարտներին, ովքեր նաև ժամանակակից միջավայր կստեղծեն մեր բուհերում: Եվ, ամենակարևորը, որ նշված շրջանավարտները հավատացած լինեն, որ իրենք պահանջված կլինեն հայրենիքում և նրանց հնարավորություն կտրվի կարեիրա ստեղծել նաև գիտակրթական հիմնարկներում»,-նշել է ԵՊՀ ռեկտորը:

Միջոցառման մասնակցել են նաև «Լույս» հիմանդրամի շրջանավարտները, ովքեր իրենց երախտագիտություն են հայտնել՝ ծրագրում ներգրավվելու համար:

Աշխարհի առաջատար բուհերի «Լույս» հիմնադրամի շրջանավարտները և փորձագետները ծրագրի շրջանակում կդասավանդեն հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում, որը կկազմի Հայաստանի պետական բուհերի ուսումնական պլանի մասը: Ծրագիրն առաջարկում է թեմատիկ քննարկումներ՝ հետևյալ խորագրով՝ «Սովորելու և սովորեցնելու հազար ու մի եղանակ»: Թեմատիկ քննարկումները կանցկացվեն յուրաքանչյուր 6-8 շաբաթը մեկ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասինՁերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերըՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներում
Ամենադիտված