Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Հասարակ, փափուկ, խոցելի, զգայուն և ուրախ մարդ եմ. Եվա Ռիվաս

Հասարակություն

Հայաստանը միշտ էլ մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվում «Եվրատեսիլ»–ում մեր երկիրը ներկայացնող մասնակիցների ընտրությանը: 2010 թվականին միջազգային հեղինակավոր մրցույթում մեր երկիրը ներկայացրեց Եվա Ռիվասը: Այն մեծ ճանաչում բերեց Եվային ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: ArmStar.am-ը զրուցեց երգչուհու հետ ու ներկայացնում է Եվայի մարդկային հատկանիշները, ինչպես նաև նրա ստեղծագործական կյանքի և առաջիկա ծրագրերի մասին տեղեկություններ:

-Եվա Ռիվաս և Վալերիա Ռեշետնիկովա: Շա՞տ են տարբերվում այս երկու անձիք:

-Հարցը դժվար է, քանի որ Եվա Ռիվասի «հոգեբանական դիմանկարը» մարդիկ պատկերացնում են միայն հեռուստատեսությամբ և իմ մասին պատմություններ լսելով: Այդ կերպարը շատ է տարբերվում այն Եվա Ռիվասից, որը ես իրականում կամ: Ասում են, որ արտաքին տեսքը խաբուսիկ է, և դա ճիշտ է: Մարդկանց 99 %-ը, ովքեր անձամբ ծանոթ չեն ինձ, համոզված են, որ ես ամբարտավան, չափազանց հպարտ և շատ ամուր անձնավորություն եմ: Դա ճիշտ չէ: Իրականում Եվա Ռիվասն ու Վալերիա Ռեշետնիկովան ոչնչով չեն տարբերվում միմյանցից, քանի որ կազմավորված անձնավորությունը չի կարող երկու կյանք ապրել: Եվ ընդհանրապես, մարդիկ հիմար չեն, անհնար է նրանց երկար ժամանակ խաբել: Երբ մարդիկ անձամբ ճանաչում են ինձ, նրանք թեթև շոկ են ապրում, թե ես ինչ հասարակ, փափուկ, խոցելի, զգայուն և ուրախ մարդ եմ: Այդ ամենի հետ մեկտեղ, ես շատ ուժեղ բնավորություն ունեմ: Այսպես են ինձ դաստիարակել իմ ծնողները, այսպես է ինձ ստեղծել Աստված և այսպիսին ես հավերժ կմնամ:

-Ձեր ո՞ր երազանքն է արդեն իրականություն դարձել և ո՞րն է դեռևս սպասում իր հերթին:

-Մանկուց ես երկու երազանք եմ ունեցել՝ 1. առավոտյան արթնանամ ու հասկանամ, որ հասել եմ այն ամենին, ինչ միշտ ցանկացել եմ, և երջանիկ եմ իմ սեփական ընտանիքում: 2. տասնապատիկի չափով փոխհատուցեմ իմ ծնողներին նրա համար, որ ինձ հիանալի կյանք են նվիրել, իսկական մանկություն, հոգատարություն և այս բոլոր տարիների ընթացքում անում էին ավելին, քան կարող էին: Ես անպայման կապահովեմ նրանց այն կյանքը, որն իրենք երբեք չեն ունեցել, և կանեմ ամեն ինչ, որպեսզի նրանք հպարտանան ինձնով: Դեռևս ոչ առաջին, ոչ երկրորդ երազանքներս չեն իրականացել: Ես հերթով հաղթահարում եմ յուրաքանչյուր քայլն այն մեծ աստիճանի, որը կբերի դրանց իրականացմանը, ինչում ես վստահ եմ:

-Երևի թե, կտամ շատերին հետաքրքրող հարց՝ ո՞րն է Ձեր գեղեցկության գաղտնիքը:

-Գեղեցկության գաղտնիքը… ամեն ինչ շատ հեշտ է: Ես միշտ ուրախանում եմ կյանքով: Նույնիսկ այն ժամանակ, երբ շատ դժվար է, երբ թվում է, թե կյանքն ավարտվել է և ոչ ոք ինձ չի կարող օգնել: Ես արհեստականորեն բարձրացնում եմ իմ տրամադրությունը, և բոլոր խնդիրների լուծումը գալիս է ինքն իրեն: Այո՛, իհարկե, ես հիմնավորապես զբաղվում եմ իմ դեմքով և մարմնով: Յուրաքանչյուր կին պետք է դա անի՝ սիրի իրեն, սիրի իր մարմնի ամեն բջիջը, իսկ եթե ինչ-որ բան դուր չի գալիս իրեն, ուրեմն պետք է ստիպես սիրել այն: Եթե մարդն ուզում է փոխվել և փոխել իր կյանքը, առաջին հերթին պետք է հասկանա' ինչքան ուժեղ է ինքն իրեն սիրում և, ընդհանրապես, սիրում է թե ոչ: Ինչպես մենք ինքներս ենք մեզ վերաբերվում, նույն կերպով էլ մեզ վերաբերվում են շրջապատող մարդիկ: Իսկ եթե մենք խորտակվում ենք սիրո մեջ, կյանքն անկախ ամեն ինչից դեպի լավն է փոխվում: Դա ապացուցված փաստ է: Հավատացեք, կար ժամանակ, երբ ես տիպված էի իմ մեջ շատ բաներ հաղթահարել, որպեսզի իմ կյանքը լավ ուղղությամբ շարժվի: Եվ դրա համար շատ տարիներ ծախսվեցին: Իհարկե, այն ուղեկցվում էր հոգեբանության բազմաթիվ գրքերով և սեփական գլխի հետ աշխատանքներով: «Самомозгоправка»՝ այսպես եմ սիրում կոչել: Դա շատ դժվար է, սակայն երբ դու հասնում ես դրան, կյանքը փոխվում է: Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենք մեծանում, խրվում խնդիրների մեջ, իսկ քո արտաքին տեսքի վրա ժամանակը ոչ մի հետք չի թողնում: Փայլե՛ք ներսից սիրելի՛ կանայք, և բոլորը դա կնկատեն:

-Ձեր կարծիքով, որո՞նք են հաջողության հիմնական բաղադրիչները:

-Հաջողության հասնելու համար պետք է պարզապես չվախենալ դժվարություններից և անցնել դրանց միջով՝ որքան ժամանակ էլ դա պահանջի: Եթե Աստված ուզում է քեզ երջանիկ դարձնել, ապա նա քեզ տանում է ամենադժվար ճանապարհով, քանի որ պարզապես չկան հեշտ ուղիներ դեպի հաջողությունն ու երջանկությունը: Իսկ երբ ուզում ես ամեն ինչ ու միանգամից, ջանք չես գործադրում և կանգ ես առնում առաջին իսկ դժվարության դեպքում, հաջողության չես հասնի ԵՐԲԵՔ:

-Խոսենք Ձեր ստեղծագործական կյանքի մասին: Երկրպագուները Ձեր նոր ծրագրերի ակնկալիքով են: Ինչո՞վ նրանց կուրախացնեք մոտակա ժամանակներս:

-Այժմ քրտնաջան աշխատում եմ նոր ծրագրի վրա' միաժամանակ և՛ հայկական, և՛ ռուսական շուկայի համար: Պատրաստում եմ մի քանի ֆոտոշարքեր և արդեն մտածում եմ այն մասին, թե ով է նկարահանելու նոր տեսահոլովակս: Վերջերս իմ մեջ բացահայտեցի հաղորդավարի տաղանդը և փորձում եմ այն զարգացնել: Մոսկվայում ինձ առաջարկեցին մասնակցություն ունենալ մի նախագծում, սակայն ես դեռևս չեմ որոշել համաձայնել թե ոչ, քանի որ եթե համաձայնությունս տամ, ապա այն կզբաղեցնի իմ ողջ ժամանակը, իսկ ազատ ժամանակ ես գրեթե չունեմ: Երևանում մենահամերգի մասին առայժմ չեմ ուզում խոսել, քանի որ ծրագիրը դեռևս պատրաստ չէ: Բայց առաջիկա իմ պլաններում կա մենահամերգ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում: Եվ՛ հնարավորություն կա, և՛ ցանկություն: Պետք է պարզապես շատ ուժ ու ժամանակ ծախսել, որպեսզի ամեն ինչ ըստ արժանվույն կազմակերպվի:

-2011-ին Անրի Ջոխաձեի հետ մասնակցում էիք “10+10” նախագծում: Նրա հետ ի՞նչ համագործակցության ծրագրեր ունեք:

-Մենք Անրիի հետ հրաշալի աշխատեցինք: Վաղուց ենք ուզում զուգերգ ձայնագրել, սակայն մեր զբաղվածության պատճառով ոչ մի կերպ չի ստացվում: Սակայն մոտ ապագայում ես պատրաստվում եմ Վրաստան այցելել, և այնտեղ մենք սեղմ ժամանակում ամեն ինչ կկազմակերպենք: Նա ինձ սպասում է:

-Ինչպես գիտեք, այս տարի Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնելու է Գոռ Սուջյանը: Ի՞նչ կասեք այս տարվա ընտրության մասին:

-Ես միշտ էլ երկրպագել եմ Գոռին, ես իսկապես հիանում եմ այդ տղայի տաղանդով և ամենայն հավանականությամբ ներկա կգտնվեմ Շվեդիայում՝ նրան աջակցելու համար: Նույնիսկ չեմ կասկածում նրա հաջողության մեջ:

-Ձեր կարծիքով, Եվրատեսիլում ի՞նչ է պետք հաղթանակի համար, և ինչպիսի՞ն պետք է լինի երգը:

-Եվրատեսիլը ամենաանկանխատեսելի երևույթն է աշխարհիս երեսին: Ես հաստատ գիտեմ, որ առանց համարձակության ու ինքնավստահության ոչինչ չի ստացվի: Գոռն ունի և՛ առաջինը, և՛ երկրորդը:

-Հնարավո՞ր է, որ հաջորդ տարիներին կրկին մասնակցեք Եվրատեսիլին:

-Ամեն ինչ հնարավոր է, չեմ ուզում կանխագուշակել: Դեռևս նման ծրագրեր չունեմ, սակայն հայտնի չէ, թե ինչ մտքերով կարթնանամ մի քանի տարի անց:

- Մտածում ե՞ք Հայաստանում մշտապես հաստատվելու մասին:

-Ես շատ եմ ցանկանում Հայաստանում երկար ժամանակ անցկացնել, և ինչպես արդեն նշել եմ, կցանկանայի տուն ունենալ այդտեղ, սակայն մշտական բնակություն հաստատել ինձ մոտ չի ստացվի, քանի որ Մոսկվայում հսկայական պատասխանատվություն կա ինձ վրա: Ես արդեն 8 տարի Մոսկվայում եմ ապրում: Այստեղ են իմ ընկերները, իմ կյանքը, բայց ես չեմ կարողանում առանց ճանապարհորդությունների: Այդ պատճառով շատ հաճախ ամիսներով տանը չեմ լինում, այլ ապրում եմ ճամպրուկների վրա: Մի տեղում նստելն ինձ համար չէ, այդպիսին եմ ես:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված