Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման
Վրաստան
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման՝ դատարանում իշխանությունը տապալելու վերաբերյալ հայտարարություն անելու գործով։
Դատավճիռը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ռոմեո Տկեշելաշվիլին։
«Ես կարծում եմ, որ Բիձինա Իվանիշվիլին և նրա կառավարությունը պետք է տապալվեն»։,- հայտարարությունն անելուց հետո Ախալայան մեղավոր է ճանաչվել դատական նիստերից մեկի ընթացքում:
Նախկին նախարարը չի մասնակցել դատավճռի հրապարակման նիստին և, հետևաբար, չի օգտվել դատարանում վերջին խոսքով հանդես գալու իր իրավունքից։
Դատախազությունը նրան մեղադրանք էր առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում սահմանադրական կարգը և պետական իշխանությունը բռնի տապալելու հրապարակային կոչերի համար։ Այդ հոդվածով առավելագույն պատիժը մինչև երեք տարվա ազատազրկումն է։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)