Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ. Սաղաթելյան
Հրապարակումներ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․
«Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ:
Մեկ անձի բռնապետության հաստատմանն ուղղված այս քայլերը վառ վկայությունն են, որ վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և իշխանության պահպանելու համար հենվում է բացառապես ուժային կառույցների վրա:
Ակնհայտ է նաև, որ այսպիսի վարքագծով որևէ ռեժիմ չի կարող երկար կյանք ունենալ»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ