«Անուրջներ»–ից դուրս եկա՝ վճարումներն ուշացնելու պատճառով. Ալինա Մարտիրոսյան
Հասարակություն
Ալինա Մարտիրոսյան. հասարակությանը հայտնի է որպես դերասանուհի, ֆոտոմոդել: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր կյանքի որոշ մանրամասներ, որոնք ներկայանում ենք ձեզ: Հուսանք, որ այն ձեզ կհետաքրքրի:
-Որտե՞ղ եք ծնվել և ի՞նչ արմատներ ունեք:
-Օ՜, հետաքրքիր հարց էր: Ծնվել եմ Երևանում, ծնողներս էլ բնիկ երևանցիներ են, իսկ հայրական կողմս ազնվական ցեղից է:
-Հետաքրքիր է իմանալ, թե այսքան բազմակողմանի զարգացած գեղեցկուհին մանկության տարիներին, ի վերջո, ինչ է ցանկացել դառնալ, և որքանո՞վ է իրականացել Ձեր ցանկությունը:
-Մանկության տարիներին ունեի արտիստիկ ջիղ: Տանեցիներին հավաքում էի սենյակում և նրանց համար պարում, արտասանում, երգում էի՝ օծանելիքի սրվակը բարձրախոս պատկերացնելով: Իսկ երբ բնակվում էի տատիկիս տանը, հավաքվում էինք բակի երեխաներով, և մեծերի համար կազմակերպում երեկույթներ, փոքրիկ ներկայացումներ: Մի խոսքով ունեցել եմ բավականին հետաքրքիր մանկություն, սովորել եմ Պարարվեստի ուսումնարանում՝ կլասիկայի բաժնում:
-Իսկ շարունակե՞լ եք պարը:
-Ո՛չ, քանի որ այդ ժամանակ ոտքերիս հետ խնդիր ունեի՝ հոդացավեր: Պատճառն այդ է, որ կիսատ եմ թողել պարը, սակայն եթե հնարավորություն ունենայի կյանքս նորից վերսկսելու, ապա միանշանակ կշարունակեի բալետի պարուհու կարիերան:
-Որպես հոբբի՝ չէիք ցանականա ունենալ պարի դպրոց կամ աշակերտներ:
-Ճիշտն ասած՝ այդ ամենն արդեն անցյալում է: Ես չունեմ այն բազան, որով կկարողանայի պարել սովորեցնել ցանկացողներին:
-Ի՞սկ ինչ հոբբի ունեք:
-Շատ եմ սիրում երգել և բավականին լավ: Եվ կարծում եմ՝ դա Աստծո կողմից ևս պարգև է:
-Իսկ ինչո՞վ եք զվաղվել ուսումնարանն ավարտելուց հետո:
-Ուսումնարանն ավարտելուց հետո միանգամից զբաղվել եմ ֆոտոմոդելային գործով: 1996 թվականին մասնակցել եմ գեղեցկության մրցույթին, որում չեմ զբաղեցրել մրցանակային հորիզոնական, սակայն ներգրավվել եմ տասնյակի մեջ: Այնուհետև համագործակցել եմ «Շարմ» ընկերության հետ, մասնակցել եմ տարբեր նախագծերի:
-Բացի ֆոդոմոդելի գործով զբաղվելուց, նկարահանվել եք ֆիլմում, իսկ այժմ՝ սերիալներում, ինչպես նաև հաղորդավար եք: Ի վերջո՝ այս բազմազանությունից ո՞րն է Ձեր հոգուն ավելի մոտ:
-Երևի դերասանականը: Այն ինձ հետաքրքրել է «Պահանջվում է միլլիոնատեր» ֆիլմում նկարահանվելուց հետո:
-Բացի «Եղբայրներ» սերիալից, Դուք նկարահանվել եք նաև «Անուրջներ»-ում, սակայն այդ աշխատանքն անավարտ մնաց: Ի՞նչն էր պատճառը, որ հեռացաք ֆիլից:
-Ես ընդհարում ունեցա անձնակազմի հետ՝ վճարումներն ուշացնելու պատճառով: Անպարտաճանաչության հետևանքով դուրս եկա ֆիլմից:
-Չունենալով թատերական կրթություն՝ կարողանում եք կատարել Ձեզ հանձնարարված աշխատանքը: Ցանկություն չունե՞ք խաղալ թատրոնում:
-Գիտեք, ինչպես ասում են. «Դերասան չեն դառնում, այլ ծնվում են»: Թատրոնն ավելի մեծ, լայն, լուրջ աշխարհ է, քան ֆիլմն ու սերիալները: Ես ինձ չեմ համարում դերասան և երբեք չեմ համարձակվի մտնել այդ ասպարեզ՝ առանց համապատասխան կրթության: Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն այդ, բայց չկա դերասանի կրակ իրենց մեջ, ուղղակի ծնված չեն դերասան լինելու համար:
-Լինելով այսքան հետաքրքիր և գեղեցիկ՝ ունեք երկրպագուների բանակ, ովքեր անհանգստացնում են Ձեզ:
-Իհարկե: Ես ուղղակի խնդրում եմ տղամարդկանց, որ անտեղի այստեղ-այնտեղ չասեն, որ ճանաչում են ինձ և որևէ տեղ միասին ճաշել ենք: Հենց այս վերջերս էլ դերասան-ընկերուհիներիցս մեկն ասաց ոմն տղամարդու անուն, ով բոլորին պատմել էր մեր թվացյալ ծանոթության և հանդիպման մասին: Սակայն նման բաներն ինձ համար արդեն սովորական են դարձել: Եվ բացի այդ, ես, ի տարբերություն շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների, համարյա թե չեմ մասնակցում երեկույթների, չեմ գնում փարթիների: Ամեն կերպ փորձում եմ քիչ երևալ: Հիմնականում տանն եմ:
-Անցում կատարենք անձնական կյանք: Կա՞ Ձեր կողքին տղամարդ:
-Ցավոք ոչ: Ես միայնական եմ և չեմ գտնում այն տղամարդուն, ով կկարողանա լրացնել իմ միայնությունն ու փարատել տխրությունս: Անկեղծ ասած՝ ես այդ մարդուն սպասում եմ արտերկրից, քանի որ այստեղի տղամարդկանց մենթալիտետը շատ ճղճիմ է և շատ բամբասկոտ են նրանք, սիրում են ամեն տեղ լեգենդներ հորինել: Իսկ լավ տղամարդիկ ամուսնացած են:
-Կարծում եմ լեգենդների պատճառը ձեր գրավչությունն է: Իսկ ավելի հմայիչ լինելու համար որտեղի՞ց եք նախընտրում կատարել գնումներ:
-Գնումներ կատարում եմ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից: Ոճս բազմազան է. ես կարող եմ կրել և՛ շատ էլեգանտ հագուստ, և՛ սպորտային: Երևանյան խանութներում նույպես կան շատ շքեղ, հարմարավետ, ճաշակով հագուստներ: Կոշիկներս միմիայն գնում եմ Մամիկից, քանի որ միայն նրա մոտ եմ գտնում իմ ճաշակին համապատասխան կոշիկներ՝ թե՛ գույնի, թե՛ որակի, թե՛ տեսքի առումով: Դրանք ինձ համար շատ կարևոր ատրիբուտներ են և պետք է շատ շքեղ լինեն:
-Իսկ ի՞նչ կցանականայիք ասել Ձեր երկրպագուներին, և ի՞նչ անակնկալներ են նրանց սպասվում:
-Այս դեպքում չի կարելի օգտագործել երկրպագու բառը, քանի որ այն շատ վտանգավոր է: Ինձ կարելի է սիրել, շատ սիրել, ընդունել, բայց ոչ երկրպագել: Երկրպագում են միայն Աստծուն: Միշտ: Իսկ անակնկալներ սպասվում են. ունեմ նոր առաջարկ, որի հետ կծանոթանան օրեր անց:
-Այստեղից հետևություն, որ Դուք պատկանում եմ Առաքելական եկեղեցուն և քրիստոնյա եք: Ո՞ր եկեղեցում եք հաճախ լինում:
-Իհարկե: Աստվածաշունչն այն գիքն է, որը փորձում եմ միշտ կարդալ: Շատ եմ սիրում Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որն ավելի շատ մատուռ է, թաքուն վայրում է գտնվում: Այն միշտ բաց է օրվա ցանկացած ժամին:
Կրոնական «նոտայի» վրա էլ ավարտվեց անմիջական զրույցը հմայիչ հայուհու՝ Ալինա Մարտիրոսյանի հետ: Հուսով ենք, հարգելի՛ ընթերցող, որ այն օգնեց ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Նյութը՝ tatron.info-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը