Անտոնիո Բանդերասը գովազդելու է ծամոն
Հասարակություն
Տաղանդավոր դերասանը տաղանդավոր է յուրաքանչյուր դերում: Անտոնիա Բանդերասը կդառնա ամբողջ աշխարհում հայտնի ծամոնի գովազդային հոլովակի հերոսը:
Սակայն թե ինչն է ստիպել այս սրտակերին համաձայնել նման տարօրինակ հոլովակում նկարահանվել, մնում է միայն կռահել: Հնարավոր է՝ նա որոշել է գումար վաստակել. չէ՞ որ գովազդային հոլովակներում նկարահանվելու համար բավականին լավ վճարում են: Հնարավոր է նաև, որ դերասանն ուղղակի ցանկացել է հերթական անգամ հայտնվել էկրաններին, որպեսզի երկրպագուները չմոռանան իր դեմքը:
Բանդերասն ինքը այս քայլը մեկնաբանել է նրանով, որ նա իսկապես ծամում է այդ ծամոնից:
Անտոնիոն խոստովանել է, որ սիրում է ուտել, բայց իր ժպիտը միշտ պետք է լինի ճերմակ. նա ցանկանում է իր վրա վստահ լինել: Ահա այս պատճառով նկարահանման հրապարակում հայտնվելուց առաջ ծամոն է ծամում: Այս մասին գրում է cosmo.ru-ն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը