Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Լավագույն «մարմնավաճառուհիները» (լուսանկարներ)

Հասարակություն

«Ամենահին մասնագիտություններից» մեկը համարվում է մարմնավաճառությունը, որը դարեր ի վեր որոշակի ձևափոխումների է ենթարկվել: Սակայն, մարմնավաճառուհու կերպարը միշտ իր մեջ ներառել է երկու մեծ ուժ՝ սեքսը և փողը: Իրականում այս պարագայում առկա է ևս մեկ ուժ՝ իշխանությունը, որը տարիներ շարունակ եղել է համաշխարհային կինոյի ուշադրության կենտրոնում: Բայց մինչև այսօր ոչ մի ռեժիսորի և դերասանուհու չի հաջողվել խորությամբ ուսումնասիրել և պատկերել մարմնավաճառուհու կերպարը: Այնուամենայնիվ, համաշխարհային կինոարվեստում արձանագրվել են մարմնավաճառուհիների բավական հաջողված դերակատարումներ, որոնք միմյանցից տարբերվում են իրենց յուրահատկություններով:

 

Ֆրանսիացիներն իրենց մարմնավաճառուհիների կերպարին վերաբերվում են ինչպես ազգային արժեքներին և նույնիսկ ավելի լավ, քան հենց մարմնավաճառուհիներին: Դրա վառ օրինակն է Կատրին Դենյովի հերոսուհու կերպարը «Ցերեկային գեղեցկուհին» ժապավենում: Տարիներ անց հայտնի ռեժիսոր Պատրիս Լեկոնտը նկարահանում է մի ֆիլմ՝ «Վայելքների փողոցը» խոսուն անվանումով: Ֆիլմը հենց սկիզբն արդեն հարուստ է նոստալգիկ տրամադրությամբ՝ անձրև, փարիզյան նեղ փողոց և երեք փողոցային կին: Նրանք այդ եղանակին հուսահատված սպասում են հաճախորդի և հիշում են իրենց «գործընկերներից» մեկի որդուն, ով ծնվել և մեծացել էր հասարակաց տանը: Ամբողջ կյանքի ընթացքում այդ երիտասարդը սիրում է մի մարմնավաճառուհու և քնքշորեն հոգ է տանում նրա մասին՝ փորձելով կնոջ համար Մեծ սեր գտնել: Իսկ դրանից հետո արդեն սկսում է սիրահարված զույգի մասին հոգ տանել… Այս ամենն, իհարկե, հուզիչ է, բայց ո՞րն էր այստեղ մարմնավաճառուհու կերպարի յուրահատկությունը. նույն հաջողությամբ նրա փոխարեն կարող էր լինել որևէ բանվորուհու կերպար:

Վերջին տարիներին ֆրանսիական կինոն իր մարմնավաճառուհիներին տեղափոխել է մեծ բյուջե ունեցող պատմական ֆանտաստիկ ժապավեններ, օրինակ՝ «Գայլերի եղբայրությունը», «Վիդոկ»: Առաջին ֆիլմում Մոնիկա Բելուչիի մարմնավորած մարմնավաճառուհին խորհրդավոր և իմաստուն մի կերպար է, սակայն նա ամենևին էլ «ժամանակակից» մարմնավաճառուհի չէ:

Այստեղ հարկ է նշել, որ համաշխարհային կինոն հստակորեն տարանջատում է «ժամանակակից» և «պատմական» մարմնավաճառուհիներին: Վերջիններս, այսինքն՝ կուրտիզանուհիներն, ինտելեկտուալ կանայք են՝ մեծ աշխարհայացքով, սեփական զգացմունքները զսպելու ունակությամբ, սառը դատող: Հիշենք Կետրին ՄակԿորմակի և Ժակլին Բիսեի հերոսուհիներին «Ազնիվ կուրտիզանուհին» ֆիլմից, կամ էլ՝ Նիկոլ Քիդմանին «Մուլեն Ռուժ» մյուզիքլից:

Առավել դաժան ռեժիսորները նախընտրում են ավելի դրամատիկական ճշմարտությունը. մարմնավաճառուհիները «սիրո փափուկ մսի կտոր» են: Այս առումով դասական կարող է համարվել Մայքլ Ֆիգիսի «Լքելով Լաս Վեգասը» ժապավենը: Ո՞ւմ կարող էր որպես կյանքի ընկերուհի ընտրել մինչև մահը հարբելու համար Լաս Վեգաս ժամանած անբուժելի հարբեցողը: Իհարկե, մարմնավաճառուհուն: Կամ ու՞մ կարող էր սիրահարվել փողոցային մարմնավաճառուհին, եթե ոչ՝ անցյալ ու ապագա չունեցող մի անծանոթի:

Դրամատիկական պատմություն է նաև «Դժոխքից» ժապավենը: Ջեկ Մորթազերծողը հերթով որսում է փողոցային մարմնավաճառուհիներին՝ փորձելով այդ կերպ ազատվել այն այլանդակություններից, որ տարածվում է այդ կանանց պատճառով: Լիովին հակառակ պատկեր է ներկայացնում Շարլիզ Թերոնը՝ «Հրեշը» ժապավենում: Նրա հերոսուհին թափառաշրջիկ մարմնավաճառուհի է, որը, կարծես վրեժ լուծելով իր դաժան կյանքի համար, սպանում է իր հաճախորդներին: Ընդ որում, Թերոնն այս դերի համար արժանացել է Օսկար մրցանակի:

Բայց, իհարկե, ոչ ոք դեռ չի հասել այն բարձունքին, որին հասել է դանիացի Լարս ֆոն Տրիերը: Նրա՝ «Ալիքները ճեղքելով» ժապավենում ստեղծված կերպարը բացեց «սուրբ մարմնավաճառուհու» թեման: Էմիլի Ուոթսոնի հերոսուհին քնում է ում հետ պատահի՝ միայն թե իր հաշմանդամ ամուսինն իրեն լավ զգա ու շուտ ապաքինվի:

Բայց «դասական» մարմնավաճառուհիները չեն ուզում ոչ ոքի փրկել կամ մխիթարել, երևի հենց այդ պատճառով այնքան էլ չեն հետաքրքրում մեծ ռեժիսորներին: 1989թ. ԽՍՀՄ-ը մի ֆիլմ արտադրեց՝ «Ինտերաղջիկը», որը պատմում է մի մարմնավաճառուհու մասին, ով ուզում է ամուսնանալ արտասահմանցու հետ, գնալ արտասահման, տուն ունենալ, իսկ վերջում հասկանում է, որ իրեն ինչ-որ բան պակասում է՝ երջանկությունը: Լեգենդար Ֆելինին 1957թ. խոսեց Կաբիրիա անունով մարմնավաճառուհու մասին («Կաբիրիայի գիշերները), ով աշխատում էր Հռոմի էժանագին թաղամասերից մեկում, վուլգար էր, կեղտոտ, կռվարար: Սակայն նա պարզամիտ էր ու բարի և համառությամբ փորձում էր գտնել իր երազանքների տղամարդուն: Միգուցե հենց սրա՞նք են «դասական» մարմնավաճառուհու կերպարները:

1990 թ. համաշխարհային կինոյում հայտնվեց ամենասիրված մարմնավաճառուհու հերոսը, որին մարմնավորում է Ջուլյա Ռոբերթսը: Ավելորդ հուզականությունից և ողբերգականությունից զուրկ «Սիրունիկը» մելոդրաման իր պարզությամբ տարբերվում է մարմնավաճառուհիների մասին այլ ֆիլմերից:

Երբեմն հենց մարմնավաճառուհու դերն է դերասանուհուն ապագա խոստանում: Դրա ամենավառ օրինակը Սկորսեզեի «Տաքսիստը» ժապավենն է: Դեռահաս Ջոդի Ֆոսթերի մարմնավորած հերոսուհին ֆիլմում երկրորդական դեր ուներ, սակայն ժամանակին Ֆոսթերը հենց դրա շնորհիվ հայտնվեց կինոքննադատների ուշադրության կենտրոնում:

Հայկական կինոն նույնպես զուրկ չէ մարմնավաճառուհու կերպարից: Հիշենք Անժելին և նրա երկու ընկերուհիներին՝ Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ժապավենից: Այստեղ էլ առկա է կյանքը փոխելու մարմնավաճառուհու մեծ ձգտման և դրան հասնելու դժվարին ուղու պատմությունը: Այս ամենին գումարած՝ հայկական ավանդական մտածելակերպը:

Դեռ շատ գերաստղեր կմարմնավորեն տարբեր մարմնավաճառուհիների՝ հմայիչ, հուսահատված, դժբախտ, սուրբ և երջանիկ: Մնում է միայն մի կարևոր հարց՝ ինչպիսի՞ կերպար են ուզում բացահայտել կինոգործիչները:

 

«Ամենալավ» մարմնավաճառուհին

Մեր կատարած փոքր հարցման մասնակիցների գերակշիռ մասի կարծիքով, կինոյում մարմնավաճառուհու ամենահայտնի հերոսուհուն մարմնավորել է Ջուլյա Ռոբերթսը «Սիրունիկը» ժապավենում: Երկրորդ տեղում ԽՍՀՄ արտադրության «Ինտերաղջիկը» ժապավենն է, իսկ երրորդ տեղում՝ Նիկոլ Քիդմանի մարմնավորած հերոսուհին՝ «Մուլեն Ռուժ» մյուզիքլում:

 

Նյութը՝ 168.am-ի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված