Գերմանիայում ձերբակալվել է Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավարը
ԱՐԽԻՎ
Գերմանիա մուտք գործելիս ձերբակալվել է Իրանի Կենտրոնական Բանկի նախկին ղեկավար Թահմասբ Մազահերին` 70.000.000 դոլար չեքով: Այս մասին հաղորդում է անգլիական Express պարբերականը` հղում կատարելով գերմանական Bild am Sonntag պարբերականին:
Գերմանական Bild am Sonntag պարբերականը նշում է, որ Դյուսելդորֆի օդանավակայանի մաքսային աշխատակիցները դրամային չեքը հայտնաբերել են Թահմասբ Մոզահերիի ճամպրուկում:
Մազահերիի ձերբակալության վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություն չկա, քանի որ ո՛չ մաքսային աշխատակիցները և ո՛չ էլ Իրանի դեսպանատունը դեռ չեն հաստատել այդ լուրը:
59-ամյա տղամարդը թռչել էր Գերմանիա Իրանից Թուրքիայի ճանապարհով: Մաքսայինների հարցին, թե ինչքան կանխիկ դրամ կա նրա մոտ, պատասխանել է` 10.000 եվրո, սակայն այնուհետև ձեռքի ճամպրուկում հայտնաբերել են դրամային չեք` Վենեսուելայի բանկից թողարկված:
Թահմասբ Մազհերին ղեկավարել է Իրանի կենտրոնական բանկը 2007-2008 թվականներին:
Bild am Sonntag-ը հայտնում է, որ այժմ գերմանական ոստիկանությունը և մաքսայինները հետաքննությունն են անցկացնում` փողի հնարավոր լվացման հարցի շուրջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)