Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Բեմում երբեւէ չեմ համբուրվել...

Հասարակություն

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստուհի Իռա Հարությունյանը երբեւէ չի համբուրվել բեմում… Դերասանուհին կտրականապես դեմ է «բաց» տեսարաններին. անկողին, համբույր...

«Զարուհու» հետ զրույցում նա հրաժարվել է խոսել անձնական կյանքին առնչվող հարցերի շուրջ, ինչն էլ հաշվի ենք առել՝ հարգելով զրուցակցի կամքը, ինչպես նաեւ խորագրի ձեւաչափը:

-Զգալիորեն փոխվել եք ամառային արձակուրդից հետո: Հատուկ սննդակարգն է պատճառը, թե՞…

-Հուսամ՝ դեպի լավն եմ փոխվել: Համենայն դեպս, ինձ այդպես են ասում: Բանն այն է, որ այս ամառ ես լիարժեք հանգստացել եմ: Մեկնել էի Իսպանիա, իսկ Հայաստան գալուց հետո անմիջապես ճանապարհվեցի Վրաստան:

-Փաստորեն, հատուկ սննդակարգ չի եղել:

-Իսպանիայում, օրինակ, միայն ծովամթերքով էի սնվում: Այնտեղ ծովամթերքի մեծ տեսականի կար: Իսկ ես, պետք է խոստովանեմ, որ ծովամթերքի մեծ սիրահար եմ:

-Հանուն մասնագիտության, դերասանները ունակ են խելահեղ քայլերի, իսկ Դո՞ւք:

-Ես էլ բացառություն չեմ: Եթե, նկատի ունեք, ավելորդ քաշը, ապա, այսպես ասեմ, եթե կա անհրաժեշտություն, կարող եմ հեշտությամբ ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից, թեպետ, երբեւէ չեմ ձգտել ունենալ նիհար կազմվածք: Անշուշտ, փորձել եմ նվազեցնել քաշս՝ հասցնելով այն լուրջ թվերի, բայց արդյունքում հասկացա, որ դա ինձ ընդհանրապես չի սազում: Ես հետեւում եմ իմ կազմվածքին եւ, ինչպես ասում են, միշտ «ֆորմայի» մեջ եմ:

-Եթե հարկ լինի մարմնավորել գեշ կնոջ դեր՝ պատրաստ ե՞ք: Եվ եթե այո, ինչի՞ց կտրականապես կհրաժարվեք:

-Գեշ կամ տարիքն առած կնոջ դերից երբեէ չեմ հրաժարվի: Կտրականապես դեմ եմ սեքսուալ տեսարաններին. համբույր, անկողին… Այդ մասին բազմիցս ասել եմ եւ կասեմ իմ զրույցներում: Մեր մտածողությանն այն հարիր չէ: Պետք չէ մոռանալ, որ մենք Հայաստանում ենք ապրում: Առանց այն էլ դերասանների ետեւից մարդիկ ավել-պակաս խոսում են: Եվ ամենեւին հարկ չկա նրանց խոսելու նոր թեմա տալ:

-Բեմում երբևէ չե՞ք համբուրվել:

-Երբեւէ: Գոյություն ունեն բեմական տարբեր հնարքներ: Դա հնարավորություն է տալիս, մեղմ ասած, խաբել հանդիսականին'ձեւացնելով համբույր: Նույնը կարող է արվել տեսախցիկի հետ աշխատելիս:

-Թատրոնում Ձեզ վստահում են, այսպես ասած, իշխող կանանց դերեր: Երբեւէ չե՞ք երազել խաղալ թույլ կնոջ կերպար:

-Երբ 18-19 տարեկան էի ու առաջին բեմական քայլերս էի անում, տարբեր դերեր էի մարմնավորում, Ձեր իսկ ասած, դժբախտ, թույլ կանանց եւ աղջիկների: Բայց այնպես էր ստացվում, որ ինձ երբեւէ չէին տալիս իմ տարիքին համապատասխան հերոսուհիների դերեր մարմնավորելու: Հավանաբար, պատճառը բնավորությունս էր, խառնվածքս: Ինձ ավելի շատ վստահում էին ուժեղ կանանց դերեր: Երազում էի, որ, ահա, օրերից մի օր թատրոն կընդունվեմ եւ այնտեղ հենց իմ տարիքին համապատասխան դերեր կխաղամ: Բայց ոչ… Երբ ընդունվեցի Ռուսական թատրոն աշխատանքի, առաջին դերը, որ ինձ վստահեցին՝ Իշխանուհին էր՝ Լ. Շանթի «Ընկած բերդի իշխանուհին» ներկայացման մեջ: Այդ փաստից ես ինձ վատ չեմ զգում: Ավելին՝ գոհ եմ խաղացանկից:

-Այդ իշխող կանանց մեջ՝ Իշխանուհին, Խանումը, Մամաեւան, Աննա Անդրեւնան, Ֆիլումենա Մարտուրանոն, Կոմսուհին... Ո՞վ է նրանցից Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Բոլորն էլ հոգեհարազատ են: Չգիտեմ, պատահական ստացվեց, թե Ձեր պրոֆեսիոնալ հոտառությունն էր, նշեցիք այն դերերը, որոնց մասին ես մի հեռուստահաղոդման շրջանակներում ասացի, որ նրանք իմ ամենասիրելի դերերն են: Յուրաքանչյուր հերոսուհուն առանձնահատուկ եմ սիրում:

-Դերերի պակաս թատրոնում հաստատ չունեք: Այնուամենայնիվ, Ձեզ վերջին շրջանում գրավում է թատերական ռեժիսուրան: Ինքնահաստատման տարրերն են, թե՞…

-Թատերական ռեժիսուրան իմ մասնագիտություններից մեկն է: Ես ոչ միայն դերասան եմ այլ նաեւ ռեժիսոր: Ի դեպ, առաջին մասնագիտությամբ ռեժիսոր եմ: Ինքնահաստատման հետ որեւէ առնչություն չունի: Պարզապես, բարձրագույն կրթություն ստանալուց հետո, աշխատելով պրոֆեսիոնալ թատրոնում ինձ հնարավորություն տրվեց նաեւ փորձել ռեժիսուրայում: Երեւի ստացվեց: Այսքան աֆիշներ ունեմ արդեն փակցված դիմահարդարման սենյակում (Ժպտում է -հեղինակ): Եթե չստացվեր, հաստատ գեղարվեստական ղեկավարը չէր վստահի հերթականը՝ ոչ միայն մանկական, այլ նաեւ երեկոյան ներկայացումները:

-Քանի որ շատ երիտասարդ եք, եւ, ուզեք, թե չուզեք , որպես ռեժիսոր պետք է գործ ունենաք Ձեզ հասակակից դերասան-գործընկերների հետ: Եթե հիշում եք, ներկայացման փորձերից մեկի ժամանակ դերասաններից մեկը ցուցադրաբար հրաժարվեց Ձեզ հետ աշխատելուց, վիրավորվա՞ծ էիք:

-Ոչ, դա նորմալ երեւույթ է: Դերասաններն էլ են մարդ, ունեն հավակնություններ: Նույնը կարող եմ ասել ինքս իմ մասին: Ով ով, բայց ես շատ լավ գիտեմ դերասանի հոգեբանությունը: Ռեժիսորը պետք է կարողանա յուրաքանչյուր դերասանի հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերի: Միայն այդ ժամանակ համատեղ աշխատանքը կարող է հաջողությամբ պսակվել:

-Դերից հրաժարվելը ոչ պրոֆեսիոնալ դրսեւորում է: Երբեւէ բեմը լքած կա՞ք:

-Մեկ անգամ եղել է… Փորձերից մեկի ժամանակ հրավիրված ռեժիսորի հետ պրոֆեսիոնալ մակարդակի ընդհարում տեղի ունեցավ, եւ ես հեռացա բեմից: Պատճառն այն էր, որ ներկայացման մեջ պետք է մի հատված երգեի: Ներկայացման ռեժիսորը առանց իմ ձայնային տվյալները լսելու, չգիտես ինչու, որոշել էր, որ իմ վոկալը, մեղմ ասած, չի համապատասխանում, փոխարենը հնչեցվեց ձայնագրություն, այլ դերասանուհու մատուցմամբ, ինչը ինձ համար վիրավորական էր:

-Հուսամ, հարթվեցի՞ն Ձեր հարաբերությունները ռեժիսորի հետ:

-Այո, իհարկե: Ձայնագրությունից՝ հրաժարվեցի: Իսկ ներկայացման ժամանակ կենդանի կատարմամբ էի երգում:

-Ռեժիսորները հե՞շտ են աշխատում Ձեզ հետ:

-Դժվարանում եմ պատասխանել Ձեր հարցին: Որպես այդպիսին, բողոքներ իմ հասցեին չեմ լսել: Շուտ կռահում եմ նրանց ասածը: Գուցե, մի օր գոհացնում եմ փորձերին, մի օր՝ ոչ: Դա բնական է…

-Պարզ է: Ի դեպ, «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման վերջին տեսարանում, երբ բեմում հայտնվում են երեխաներ, նրանցից մեկը՝ Ձեր որդին է՝ Արամը: Տեղյակ եմ, որ շուտով նա կներգրավվի նաեւ Ռ. Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» ներկայացման մեջ: Դո՞ւք եք նրան ճանապարհ հարթում դեպի թատրոն, թե՞ իր ցանկությունն է:

-Գիտեք, որեւէ միտումնավոր բան չի արվում: Թատրոնի մարդկանց բոլոր երեխաներին էլ, եթե համապատասխան են, տրվում է հնարավորություն խաղալ «Հրեշը լուսնի վրա» ներկայացման մեջ: Արամը, պարզապես համապատասխան էր, ռուսալեզու է: Արդեն չորրորդ երեխան է այս ներկայացման մեջ փոխվում:

Ինչ արած, երեխաները շատ արագ մեծանում են եւ ստիպված են լինում փոխել: Ի դեպ, այս խոսակցությունը եղել է մինչ «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման առաջնախաղը, որտեղ Ալեքսանդր Գրիգորյանի մտահղացմամբ, անհրաժեշտ էր ներկայացման ֆինալում չորս փոքր տղա: Եվ ես առաջարկեցի հրավիրել որդուս ընկերներին: Նրանք չորս ընկեր են: Պետք է ասեմ, որ շատ սազում են ներկայացման մեջ: Թմբլիկ, սիրունիկ իտալացիներ ստացվեցին:

-Իսկ եթե հետագայում, Արամը, ցանկանա մայրիկի ուղին բռնե՞լ…

-Թող ինքը որոշի: Չեմ կարծում, նա ավելի շատ ֆուտբոլով է տարված: Վերջերս նա խոստովանեց, եթե իրեն չհաջողվի ֆուտբոլիստ դառնալ՝ կդառնա բանկիր, իսկ եթե դա էլ չհաջողվի այն ժամանակ կընտրի դերասանի ուղին:

-Որքան հասկացա, շատ ջերմ հարաբերություններ ունեք՝ մայր-որդի: Այդ առումով, սերիալային Ձեր հերոսուհու՝ Եվայի, բախտը այնքան էլ չի բերել:

-Եվայի բախտը չի բերել այնքանով, որ նա ամուսնացել է մի տղամարդու հետ, որին չի սիրել: Եվ ստիպված է ապրել սկեսրայրի ու տղայի հետ:

-Մեր օրերում էլ շատ են կանայք, որ հաշվարկով են ամուսնանում:

-Դա միշտ էլ եղել է եւ կլինի: Պարզապես, եթե նախկինում կանայք լռում էին, ինչ-ինչ հանգամանքների բերումով, ասում էին «ամոթ է...», այժմ, վիճակագրության համաձայն, շատ են ամուսնալուծությունները:

-Հանուն ընտանիքի ամրության, այնուամենայնիվ, կինը պե՞տք է ունակ լինի լռելու:

-Այո, իհարկե: Խելացի կինը կարող է լռել, եթե անգամ տղամարդը, ինչ-որ հարցում վրիպել է:

-Դուք այն կանանցից եք, որը կարող է լռե՞լ:

-Հավատացեք, այո: Կարող եմ լռել մինչ համբերությանս բաժակը լցվի: Ես կարող եմ եւ լռել, եւ զիջել տղամարդուն:

-Որո՞նք են Ձեր կանացի թուլությունները:

- Եթե ասեմ, ապա տղամարդիկ կսկսեն օգտվել այդ թուլություններից: Սա, իհարկե, կատակ է, իրականում ինձ շատ հեշտ է վիրավորելը, զգայուն եմ...

-Արտասվել կարո՞ղ եք…

-Այո… Ինձ անգամ ասել են, որ չափից ավել եմ արտասվում:

-Եզրափակիչ հարցս, եթե Ձեզ առաջարկեն զբաղվել քաղաքականությամբ, պատրա՞ստ եք:

- Ինչու ոչ, եթե զգամ, որ ինձ քաղաքականությունը հետաքրքիր է, ապա, այո, պատրաստ եմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված