Սյուզի Մելիքյանի հոբբին կարող է դառնալ նոր մասնագիտություն
Հասարակություն
Դիվանագիտական կրթությամբ երգչուհի Սյուզի Մելիքյանը վերջին շրջանում սոցիալական ցանցի իր էջում ընկերների ու երկրպագուների դատին է հանձնում նոր ստեղծագործություններ, որոնք, սակայն, երգի տեսքով չեն:
BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ մեծ ցանկություն ունի հմտանալ մեկ այլ՝ նկարչության ոլորտում. «Նկարել շատ եմ սիրում: Մայրս ասում է, որ նկարել եմ դեռ շատ փոքրուց: Այն դեռեւս հոբբի է ինձ համար. զբաղվածության պատճառով այժմ չեմ հասցնում լուրջ հիմքերի վրա դնել»:
Սյուզի Մելիքյանը նաեւ պատմել է, որ իրեն շատ սպասված նվեր են մատուցել. երկու ամիս է՝ սպիտակ կատու ունի, իսկ թե ումից է նվեր ստացել Միմիին, դեռեւս գաղտնի է պահում:
Երգչուհին հոգ է տանում ինչպես կատվի, այնպես էլ իր շնիկի՝ Բետիի մասին. «Շատ եմ սիրում կատու, բայց քանի որ մեր տանը շուն ենք պահում, չէի համարձակվում կատվի մասին մտածել: Համոզված էի, որ անհամատեղելի են: Հիմա նրանք համերշախ են, ընկերացել են»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը