Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը
Հրապարակումներ
Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել.
«Խորը ցավով ու կսկիծով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է մեր դպրոցի սան Տաթև Ֆախուրյանը։ Սա անդառնալի և ծանր կորուստ է մեր կրթօջախի համար։
Դպրոցի տնօրենությունը, մանկավարժական և աշակերտական անձնակազմը կիսում են ծանր կորստի վիշտը և իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնում Տաթևի ընտանիքին, հարազատներին ու դասընկերներին։
Սիրելի՛ Տաթև, դու միշտ կմնաս մեր հուշերում որպես անմեղության ու լույսի մարմնացում։
Ննջի՛ր խաղաղությամբ, մեր թանկագի՛ն աղջիկ»,- ասված է գրառման մեջ։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար