Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան
Հրապարակումներ
Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին շարունակվում է, բայց առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ինչպես հայտնի է, արձանի շինարարությունն իրականացվում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով, իսկ գործարանը, որը մատակարարում էր անհրաժեշտ քարերը, հիմա կապարակնքված է։
«Ինչ-որ պահի խնդիրներ առաջանալու են այն իմաստով, որ կոնկրետ երեսպատման սալիկների մատակարարումը իրականացվում է «Մուլտի սթոուն» ընկերությունը, որի գործունեությունը նույնպես այս պահին դադարեցված է։ Այդ ընկերությունը ևս կապարակնքված է, և քարի հումքի խնդիրները ազդեցություն ունենալու են շինարարության ընթացքի վրա։ Թեև այո՛, այս պահին շինարարությունն ընթացքի մեջ է»,- ասել է Տոնոյանը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար