Լեդի Գագան քնում է իր աշխատակցուհիների հետ
Աշխարհ
Լեդի Գագայի անձնական օգնական Ջենիֆեր Օնիլը, ով ներկա պահին դատի է տվել աստղին արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարելու համար, դատարանում պատմել է, որ 2010թ-ին Գագայի հետ կիսել է անկողինը: Նրանք միասին են եղել 24 ժամ շարունակ, շաբաթը յոթ օր: Դրանից բացի՝ հայտնի է, որ Լեդի Գագան վախենում է մենակ քնելուց, հենց այդ պատճառով էլ ընտրել էր Ջենիֆերին: Աղջիկը աստղի շրջապատի միակ աշխատակցուհին էր, ով հյուրանոցում առանձին համար չի ունեցել: Այս մասին հայտնում է 1in.am-ը:
Աղջիկն իրոք ուժերից վեր աշխատանք է կատարել: Նա Լեդի Գագայի թիմում իր անձնական անկյունը չի ունեցել, ո՛չ անձնական կյանք, ո՛չ ընտանիք, ո՛չ ընկերներ: Նա նույնիսկ չի կարողացել որևէ մեկի հետ սեքսով զբաղվել: Ջենիֆերը չի իմացել, ինչ անի: Ընդ որում, նա դրական չի պատասխանել այն հարցին, արդյոք նրա և Լեդի Գագայի միջև սեռական հարաբերություններ եղել են, թե ոչ: Լեդի Գագան շատ պահանջկոտ է եղել նրա նկատմամբ՝ թույլ չտալով զբաղվել իր անձնական գործերով:
Աստղը զայրացել է իր հավատարիմ օգնականի վրա, երբ նա առաջին զանգից չի պատասխանել հեռախոսին: Նա նույնիսկ գիշերվա կեսին արթնացրել է Ջենիֆերին և խնդրել, որ փոխի DVD սկավառակը, քանի որ նա ալարել է դա անել: Սակայն Գագան պնդում է, որ միշտ Ջենիֆերին իր ամենալավ օգնականն ու ընկերուհին է համարել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)