ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են. Սյունիքի մարզում' Գորիս-Երևան ավտոճանապարհի 5-7 կմ-ն, Արագածոտնի մարզում' Չքնաղ-Ձորագլուխ և Նիգավան, Գեղարքունիքի մարզում' Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը