Բրազիլիայում շուրջ 30 բանտարկյալ կոյուղով փախել է բանտից
Աշխարհ
Կիրակի օրը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի Vicente Piragibe բանտից 27 բանտարկյալ է փախուստի դիմել: Նրանց հաջողվել է փախչել բանտից կոյուղու խողովակներով. երկուշաբթի օրը հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնի է դարձել, բանտարկյալները կարողացել են թունել փորել և հասնել կոյուղու խողովակաշարին: Ռազմական ոստիկանությունն արդեն ձերբակալել է 4 հոգու, մյուսներին դեռևս փնտրում են:
Բանտի ղեկավարությունը վստահեցնում է, որ փախուստի դիմած բանտարկյալները մեմղացված ռեժիմով պատիժ էին կրում, սակայն իրավունք չունեին լքել շինության տարածքը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան