Թուրքիան Իսրայելին մեղադրել է պետական ահաբեկչության մեջ
ԱՐԽԻՎ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելին «պետական ահաբեկչության» մեջ` դատապարտելով Սիրիայում օդային հարձակումը որպես միջազգային օրենքի անընդունելի խախտում: Այս մասին նշում է Al jazzera գործակալությունը:
«Նրանք, ովքեր վերաբերվում են Իսրայելին որպես երես առած երեխայի, այժմ պետք է ամեն ինչի սպասեն»,-նշել է Էրդողանը Մյունխենում անվտանգության միջազգային կոնֆերանսի ժամանակ:
«Ես մեկ անգամ նշել եմ, ևս մեկ անգամ կրկնում եմ, որ Իսրայելն ունի պետական ահաբեկչությունների մտածելակերպ:
Էրդողանը խստորեն դատապարտեց այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հաստատեց չորեքշաբթի օրվա հարձակումը, որը Դամասկոսի աղբյուրների համաձայն՝ հարձակում էր մայրաքաղաքի մոտ գտնվող ռազմական կայանի վրա:
Բարաք Օբաման Իսրայելի կողմից օդային հարձակման մասին նշել է. «Ես ոչինչ չեմ կարող ավելացնել, ինչ դուք կարդացել եք թերթերում» և ավելացրել է, որ թույլատրելի չի լինի որևէ զենքի տեղափոխումը Սիրիայից Հորդանան «Հիզբոլլահ» խմբավորման համար Բաշար Ասադի անկումից հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)