Այսօրվանից մեկնարկում են Արմեն Երիցյանի շրջայցերը հանրապետության մարզեր
ԱՐԽԻՎ
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Նախարարը նշեց, որ այսուհետ խորհրդակցություններն անցնելու են ընդլայնված կազմով և օն-լայն ռեժիմով դրանց մասնակցելու են նաև նախարարության մարզային ստորաբաժանումների ղեկավարները։
Այսօրվանից մեկնարկում են ԱԻ նախարար Ա. Երիցյանի շրջայցերը հանրապետության մարզեր, որոնց ընթացքում նախարարության ղեկավար կազմը տեղում ուսումնասիրելու է անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ դեպք-պատահարների և դրանց արձագանքման միջոցառումների մասին։
Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ տեսչության մարզային բոլոր կառույցներն արդեն ներկայացրել են աշխատանքային հաշվետվությունները։
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պետրոսյանը մտահոգություն հայտնեց վերելակների ֆոնդի անմխիթար վիճակի մասին։ Ամենամեծ քանակությամբ վերելակներ գտնվում են Երևանում և Կոտայքի մարզում, սակայն վերելակների ընդհանուր թվի շուրջ 75 տոկոսը վտանգ է ներկայացնում մարդկանց համար։ Նախարարը հանձնարարեց ևս մեկ անգամ նախազգուշացնել դրանք շահագործող կազմակերպություններին, որից հետո արդեն կձեռնարկվեն ավելի խիստ միջոցներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)