Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը 

Երբ օլիգարխիան քեֆ է քաշում

Վերլուծական

Երբ օլիգարխիան քեֆ է քաշում, հասարակ մահկանացուները, բնականաբար, պետք է լռեն ու մի կողմ քաշվեն: 2012թ. մարտի 8-ին մինչև գիշերվա ժամը 4-ը Մաշտոցի 31 շենքի բնակիչները, որի նկուղային հարկում է տեղակայված «Կամելոտ» ռեստորանը, ձայները կտրած հետևում էին, թե ինչպես է այստեղ աղջիկների հետ քեֆ քաշում ռեստորանն աշխատացնող Գևորգը՝ սեփականատեր Նազարեթ Մնացականյանի քրոջ որդին: Եվ քանի որ ռեստորանի շահագործումից առաջ իրականացված վերանորոգման ընթացքում ձայնամեկուսացման վրա տերերը որոշել էին գումար խնայել, թե՛ այդ, թե՛ ամենօրյա մյուս քեֆերի ժամանակ հնչող բոլոր երգերը, կենացները, գոռոցները, տնքոցները, սուլոցներն ու մարդկային ու ոչ մարդկային մյուս ձայները շենքի բնակիչները «վայելում» են ամենայն մանրամասնությամբ՝ արդեն շուրջ երկու տարի:

Ռեստորանը պատկանում է ԱԺ պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի  (Արագածոտնի մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանի բնութագրմամբ՝ «չափարի տակի հոգնած դդում») եղբորը՝ Նազարեթ Մնացականյանին, ով Վլադիմիր Գասպարյանի կողմից հեռացվեց ոստիկանությունից, որտեղ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) 4-րդ բաժնի (թմրաբիզնեսի և թրաֆիկինգի բաժին) պետի պաշտոնում ինչ-ինչ չարաշահումներ էր թույլ տվել:

«Քյանքուլ» մականունով հայտնի այս Մնացականյանը քրեական պատասխանատվության չենթարկվեց, այլ պարզապես ուղարկվեց կադրային ռեզերվ, ինչն էլ երևի հիմք տվեց հիշյալ անձնավորությանը համոզված լինել, որ ինքը վեր է օրենքից և կարող է անել ի՛նչ ուզի, ու՛մ հետ ուզի, ե՛րբ ուզի և ինչքա՛ն ուզի:

Բնակիչների պնդմամբ՝ ռեստորանի համասեփականատիրոջ կարգավիճակով այստեղ հաճախակի կարելի է տեսնել նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանին՝ իր «ՊՆ 1166» պետհամարանիշի «Բրաբուս»-ով: Մշտական հաճախորդների կամ, ավելի շուտ, տիրոջ կարգավիճակով այստեղ ժամանակ անցկացնողների թվում է նաև Բարսեղյանի որդին՝ իր «ՊԲ-OL 222» պետհամարանիշի «Lexus RX 300»-ով:

Սեփականատերերի և նրանց հավատարիմ հաճախորդների ցանկը կարևոր է՝ հասկանալու համար հիշյալ ռեստորանի՝ այսքան ժամանակ բոլոր օրենքներից դուրս գտնվելու հիմքերը:

Այստեղ սիրում է ժամանակ անցկացնել նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր մտերիմներով (Սահակյանը լատինաամերիկյան պարերի մեծ գիտակ է, գոնե արգենտինական տանգո պարելու հարցում նա հավասարը չունի, այնպես որ, դատելով նրանից, թե ինչ կարգի պարերի սիրահար է նժդեհյան գաղափարախոսության գլխավոր պատասխանատուներից մեկը, կարելի է երևակայել, թե բնակիչների տները մասնավորապես ինչ ոճի երաժշտության ձայներից են ցնցվել այսքան ժամանակ՝ երեկոյան ժամը 18:00-ից մինչև գիշերվա 4-ը): Հայտնի է, որ Գալուստ Գրիգորիչը՝ անկախ իր մարշուտկայի գծերից ստացվող կայուն և բավական բարձր եկամուտից, չի սիրում փող ծախսել, այնպես որ ավելի քան վստահ կարելի է ասել, որ երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարի սիրտը քեֆ է ուզում, նա անպայմանորեն իր հետ տանում է նաև քեֆի հաշիվը փակողների, այսինքն՝ ո՛չ պակաս օլիգարխոտ դեմքերի, իսկ Գալուստ Գրիգորիչի քեֆերի հաշիվները փակել ստանձնողներ, բարեբախտաբար, քանի դեռ Գրիգորիչը պաշտոնի է, ՀՀԿ-ն էլ՝ իշխանության ղեկին, Հայաստանում դեռ կան:

Երբեմն այստեղ սիրում է այցելել նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում այցերն էլ նշանավորվում են նրանով, որ այդ ընթացքում Պրոսպեկտի հիշյալ հատվածում (Շահումյանի անվան դպրոցից մի շենք ներքև) տպավորություն է ստեղծվում, թե երկրի նախագահը մոտերքում է. Օհանյանի թիկնազորը բառացիորեն ռազմական դրություն է ստեղծում այդ տարածքում: Ռեստորանի մշտական հաճախորդների թվում է Երևանի քաղաքապետարանի անձնակազմը. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական պահպանության ծառայություն» գրությամբ «342LU01» ավտոմեքենան ևս հաճախակի է այստեղ գալիս. չի բացառվում, որ սա քաղաքապետարանի չինովնիկների համար պարզապես ձրի հաց ուտելու տեղ է՝ որպես բնակիչների բողոքներին ընթացք չտալու, ռեստորանի «հարցերը լուծելու» դիմաց գանձվող վճար:

Իհարկե, այդքան էլ ճիշտ չի լինի ասել, թե բոլոր հաճախորդները միաժամանակ նաև Մնացականյանների մտերիմներն են կամ հովանավորները, և հենց այս շրջանակն էլ «Կամելոտի» սանձարձակության երաշխավորն է. շատ հնարավոր է, որ նրանցից շատերը գաղափար էլ չունեն, որ իրենց ծափերն ու տնքոցները մեկ առ մեկ ֆիքսվում են շենքի բնակիչների կողմից, քանի որ ռեստորանի տերերը 21-րդ դարում զլացել են ապահովել իրենց օբյեկտի ձայնամեկուսացումը և բավարարվել են ընդամենը ձվի տուփերով գեղական մակարդակի ձայնամեկուսացում իրականացնելով (չի բացառվում, որ անգամ ձվի տուփերի վրա ռեստորանի տերերը խնայած լինեն և դրանք արտադրողից գնելու փոխարեն պարզապես հավաքել են աղբարկղերից): Հետևանքը՝ բնակիչների չդադարող բողոքները, որոնցից, սակայն, երկու տարի է որևէ բան չի փոխվում:

Բնակիչները դիմել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վերջնարդյունքում բոլոր բողոքները հասցեագրվում էին Քաղաքապետարանի Առևտրի և սպասարկման վարչությանը, որի պետ Ա. Եդոյանի գործունեությունն, ըստ էության, սահմանափակվում էր դիմումներին պատասխան նամակներ գրելով: Մի տեղ հիշյալ պաշտոնյան պատասխանում է, թե՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն՝ գիշերային ժամերին լռության խախտման դեպքերը քննում է ՀՀ ոստիկանությունը՝ իր գործը չէ այսինքն: Մյուս բողոքին ի պատասխան՝ հայտնում է, թե «սեփականատերը պարտավորվել է աշխատել մինչև ժամը 24:00-ը, իսկ մինչ այդ հնչեցվող երաժշտության ձայնի մակարդակը պահպանել նորմայի սահմաններում ու չխանգարել բնակիչների անդորրը», մեկ այլ անգամ՝ թե պարտավորվել են ձայնամեկուսացում ապահովել, բայց թե երբ, գուցե 20 տարի հետո՞, այդպես էլ մնում է անհայտ:

Ստուգումների ժամանակ ավելի քան ակնհայտ դրսևորում են ստանում «Կամելոտ»-քաղաքապետարան սերտ կապերը: Հնչող ձայնի անթույլատրելիության մակարդակը ստուգում է ռեստորանն աշխատացնող Գևորգի բերած աշխատողը, որի կատարած աշխատանքի արդյունքներն ու գերազանցված դեցիբելներն այդպես էլ գաղտնի են պահվում բնակիչներից: Շենքը, ինչպես պրոսպեկտի մյուս շենքերը, հին է, այսպես կոչված, բաղդատի, միջնահարկը՝ փայտից, այնպես որ կարելի է երևակայել, թե ինչ է կատարվում այստեղ կենդանի երաժշտության ժամանակ, հատկապես, երբ հարբում են քեֆի եկած օլիգարխները: Ստուգում կոչվածին անցած տարի հաջորդեց «մոնիթորինգ» կոչված խեղկատակությունը, որի ընթացքում (ակնհայտորեն ներքին պայմանավորվածությունից ելնելով) ռեստորանը պահպանեց «լռության ուխտը». մոնիթորինգ իրականացնող աշխատակիցն ամեն առավոտ զանգահարում և ճշտում էր՝ խախտում եղել է, թե՝ ոչ, իսկ մոնիթորինգ կոչվող ներկայացման ավարտից հետո, բնականաբար, ամեն ինչ վերադարձավ հին ռելսերին:

Բնակիչների ասելով՝ միակ պաշտոնյան, ով գոնե մի բան արեց, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր, ում հրահանգով հիշյալ օբյեկտը երկու անգամ տուգանվեց՝ 40 հազարական դրամով: Ոստիկանապետի կողմից մտցված՝ ժամը 23-ից հետո աղմուկի արգելքը բնակիչները որպես «փրկություն» ընկալեցին, սակայն, չանցած մի քանի օր, ռեստորանի սանձարձակներն էլի սկսեցին բարեխղճորեն խախտել բոլոր արգելքները: Ամռանն այս ռեստորանը զավթում է նաև Պրոսպեկտի մայթը, սեղաններ դնում, որոնց շուրջը VIP հաճախորդներն ու տերերը զվարճանում են մինչև գիշերվա ժամը 1-2-ը՝ ուղիղ ննջարանների ներքևում:

«Գիտե՞ս ինչ կա, գնա ում ուզում ես, նրան էլ բողոքի, եթե էդքան վստահ ես»,- նման՝ ավելի քան ինքնավստահ պատասխան է տալիս մենեջերը այլևս չդիմացող և չաղմկել պահանջող բնակիչներին: Տերերի կողմից անպատժելիության գիտակցությունն այստեղ փոխանցվել է նաև աշխատողներին, ովքեր իրենց հերթին, առավոտյան գալով աշխատանքի, իրենց պարտքն են համարում մինչև վերջ միացնել մագինիտոֆոնի ձայնը՝ գիշերը չքնածներին հնարավորինս վաղ արթնացնելով քնից:

Ասել, թե «Կամելոտն» իր սանձարձակությամբ միակն է, սխալ կլինի: «Կամելոտներ» ու «Կամելոտից» ավելի սանձարձակ օբյեկտներ էլ կարելի է գտնել: Եվ հուսալ, թե որևէ բնակիչ կարող է բողոքելով որևէ բանի հասնել՝ այն էլ, եթե օբյեկտի գլխին «օլիգատորներ» են բազմած, առնվազն անմտություն է: «Օլիգատորների» օբյեկտները մեզ մոտ սրբության պես մի բան են, որոնց որևէ՝ բողոքին ընթացք տալու լծակ ունեցող պաշտոնյա, մտքով էլ չի անկացնի մոտենալ:

Ըստ այդմ, հուսալ, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարող էր մտածել Պրոսպեկտի բնակիչների անդորրի մասին և հրահանգել իր աշխատակիցներին, ենթադրենք, փակել տվյալ ռեստորանը, քանի դեռ անհրաժեշտ ձայնամեկուսացում չի անցկացվել կամ, ընդհանրապես, բնակելի շենքերում արգելել տարատեսակ աղմկոտ օբյեկտների գործունեությունը, դարձյալ անմտություն է: Տարոն Մարգարյանի կարծիքով՝ քաղաքապետի ֆունկցիան պեգասներ, ֆլամինգոներ ու գույնզգույն ծառեր տնկելու մեջ է, ինչն էլ քաղաքապետի աթոռին հայտնված անձնավորությունն առանձնակի եռանդով կատարում է և ինքն իրեն հռչակում բոլոր ժամանակների ու ֆորմացիաների լավագույն ծառ ու թուփ տնկող քաղաքապետ:

Հուսալ, թե մանր ու միջին տնտեսավարողների հետևից ընկած, հարկավճարը 1 տոկոսից 3-տոկոսանոց շահութահարկի վերափոխած և դա հանրությանը որպես բարեփոխում հրամցնող ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կարող է նման օբյեկտներին էլ հանկարծ ու տույժի ենթարկել ու նեղացնել, նույնպես անհեթեթությունների շարքից է: Այլ հարց է, թե որևէ փոքր տնտեսավարող հանկարծ ուշացնի ՀԴՄ խփելը կամ հարկային աշխատողի դիտավորյալ շեղելու պատճառով մոռանա, վե՛րջ, 500 000–անոց տուգանքը պատրաստ է: Դե, իսկ ոստիկանությունն էլ՝ Վովա Գասպարյանով, անում է այն, ինչ կարողանում է՝ գալիս ու 40 000–ով տուգանում, որի վրա հետո երևի հաշիվ փակող օլիգատորներով մի լավ ծիծաղում են:

Իսկ ինչու է մեզ մոտ այսպե՞ս. որովհետև սա Հայաստանն է, և վե՛րջ: Որովհետև գեղցիները (չշփոթել գյուղացիների հետ, որոնց ամենայն հարգանքով ու սիրով եմ վերաբերվում. գեղցին հատուկ կատեգորիա է) որոշ ժամանակից սկսած ներխուժելով մայրաքաղաք՝ սկսեցին կարծել, թե Երևանն արդեն իրենցն է, և փոխանակ ձգտեին քաղաքակրթվել ու նոր միայն ինտեգրվել մայրաքաղաքին ու նրա բնակիչներին, գտան, որ հենց իրենցը պետք է անցնի ու իրենց գեղցիական բարքերը սկսեցին պարտադրել մայրաքաղաքին ու նրա իրական տերերին՝ տասնամյակների քաղաքային կուլտուրա ժառանգածներին: Բայց ամբողջ հարցն այն է, որ անգամ գեղցիների՝ արդեն սպառնալի չափերի հասնող բանակով հանդերձ, Երևանը դե՛ռ Երևանն է և, եթե ուզում ենք մեր Երևանը վերջնականապես չկորցնել, հարկավոր է լրջորեն մտածել գեղցիների սանձարձակություններից այն զերծ պահելու և ոտնձգություն անողների նկատմամբ լուրջ սանկցիաներ կիրառելու մասին՝ թույլ չտալու համար, որ մայրաքաղաքը վերջնականապես վերածվի գեղցու կլուբի:

Նման բան թույլ տալ հաստատ չի կարելի, որովհետև սա մե՛ր Երևանն է, ու վե՛րջ:

Լուսինե Կեսոյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Ամենադիտված