ԱՄՆ-ում սպանվել է իր հաշվին 160 մահ գրանցած ամենահայտնի դիպուկահարը
ԱՄՆ
ԱՄՆ-ում Թեքսաս նահանգի Գլեն Ռոուզ քաղաքի մոտակայքում գտնվող հրաձգարանում սպանվել է Քրիս Քայլը՝ ամենահայտնի ամերիկացի դիպուկահարը, ով իր հաշվին գրանցել է 160 մահ. հայտնում է Sky News-ը:
Սպանության մեղադրանքվ ձերբակալվել է նախկին ծովային հետևակի 25-ամյա զինվորական Էդի Ռեյ Ռոթը, ով փորձել էր միջադեպից հետո փախուստի դիմել սպանվածի մեքենայով:
Քայլը նախկինում ծառայել է «Ծովային կատուներ» էլիտար ստորաբաժանմունքում, 4 անգամ եղել է Իրաքում, բազմաթիվ պարգևներ ստացել: Թոշակի անցնելով՝ նա գրել է «Ամերիկյան դիպուկահար» հայտնի գիրքը, որը բեսթսելլեր էր դարձել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)