Բրյուս Ուիլիսը կօգնի փրկել Belvedere ալկոհոլային ընկերությունը
Աշխարհ
Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը, ով Sobieski օղին արտադրող Belvedere ալկոհոլային ընկերության սեփականատերերից մեկն է, բաժնետերերի մոտակա ժողովին կքվեարկի ընկերության վերակազմավորման համար, ինչը կօգնի ընկերությանը պահպանել արտադրությունը և աշխատատեղերը: Այս մասին Ուիլիսը պատմել է Le Figaro թերթին տված հարցազրույցում:
Belvedere ընկերության բաժնետերերի ժողովը կկայանա փետրվարի 12-ին:
Նշենք, որ Ուիլիսը ընկերության խոշորագույն անհատ բաժնետերն է՝ մոտ 3% բաժնեմասով, ինչպես նաև՝ ընկերության հիմնական փոխատուն: Belvedere-ը դերասանին 20 միլիոն եվրո է տրամադրել Sobieski օղու գովազդում նկարահանվելու համար: Այս ապրանքանիշի դեմքը Բրյուս Ուլիսը հանդիսանում է 2009 թվականից՝ ստանալով արտադրողի բաժնետոմսերը որպես հոնորարի մի մաս:
Ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում Ուիլիսը հայտարարել է, որ Belvedere-ի վերակառուցումն այս ընկերության գոյության միակ գրավականն է, որտեղ աշխատում է մոտ 3,6 հազար մարդ: Ուիլիսը նշել է, որ անձամբ բաժնետերերի ժողովին ներկա չի գտնվի:
Նշենք նաև, որ Belvedere ընկերությույը, որը հայտնի է նաև իր Marie Brizard լիկյորներով, ծանր ֆինանսական իրավիճակում է հայտնվել արդեն 4 տարի:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)