Բեն Լադենին բռնելու համար նաև կտտանքներ են գործադրվել. Պենտագոն
ԱՄՆ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար և ԿՀՎ-ի նախկին ղեկավար Լեոն Պանետտան հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուսամա Բեն Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու համար դիմել է կտտանքների: Հենց կտտանքների միջոցով են ԿՀՎ-ի գործակալները Բեն Լադենի մասին տեղեկություններ ստանում նաև «Նպատակ՝ N1» (Zero Dark Thirty) ֆիլմում, որը վերջերս մեծ էկրան դուրս եկավ:
Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես են ԱԱԾ-ի և ԿՀՎ-ի գործակալները Գուանտանամոյի բանտում պահվող կալանավորներից կտտանքներով տեղեկություններ դուրս քաշում Բեն Լադենի գտնվելու վայրի մասին:
Համաշխարհային ահաբեկիչ, «Ալ քաիդայի» առաջնորդ Բեն Լադենը սպանվել էր ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատի կողմից 2011թ. մայիսի 2-ին Պակիստանի Աբասաբադ քաղաքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)