Ադրբեջանցին 9-րդ հարկից դուրս է շպրտել քրոջը
ԱՐԽԻՎ
Սանկտ Պետերբուրգում Սոֆիսյկայա փողոցում ադրբեջանցին, կասկածելով քրոջը ամուսնուն դավաճանելու մեջ, դուրս է շպրտել նրան 9-րդ հարկից: Սակայն աղջիկը, ընկնելով ձնակույտի վրա, կենդանի է մնացել և տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է Vesti.Az գործակալությունը, ադրբեջանցիների ընտանիքը բնակարան էր վարձակալել Սոֆիյսակայա 29 փողոցի 9-րդ հարկում: Ադրբեջանցի ամուսինների և նրանց երեխաների հետ ապրում էր նաև կնոջ եղբայրը: Փետրվարի 3-ին ժամը 14.00-ի մոտակայքում 26-ամյա ադրբեջանցին, կասկածելով իր քրոջը ամուսնու դավաճանության մեջ, դուրս է շպրտել 9-րդ հարկի պատուհանից: Ամուսինն այդ պահին տանը չի եղել:
Ինչպես նշում են ականատեսները, աղջկա բախտը բերել է, քանի որ ընկել է ձնակույտի վրա: Աղջկան գլխուղեղային փակ վնասվածքով, ուղեղի ցնցումով և ողնաշարի կոտրվածքով տեղափոխել են հիվանդանոց:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան