«Սիվիլիթաս» հիմնադրամի 5-րդ տարեկան զեկույցը
Հասարակություն
«Սիվիլիթաս» հիմնադրամի 5-րդ տարեկան զեկույցը հունվարի 30-ին ներկայացվել է Երևանում:
Այդ օրը Սիվիլիթասը նշեց իր գործունեության հնգամյակը, ինչպես նաև՝ կազմակերպեց հանրային քննարկում, որին որպես բանախոսներ, մասնակցեցին Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը և «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Փետրվարի 6-ին, ժամը 12.00-ին Սիվիլիթաս հիմնադրամը «Հայաստան 2012. Ընտրության տարի» զեկույցը հայերեն և անգլերեն լեզուներով կներկայացնի հանրապետության մեծությամբ երկրորդ բնակավայրում՝ Գյումրիում: Միջոցառումը կկայանա Գյումրիի «Արևամանուկ» կենտրոնում: Զեկույցի ներկայացմանը կհետևի «Ապակենտրոնացման հրամայականը և հեռանկարները» թեմայով հանրային քննարկում: Քննարկման մասնակիցներն են՝ Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մասնաճյուղի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը և ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը: Քննարկումը կվարի լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:
Առաջիկայում Սիվիլիթասը իր տարեկան զեկույցը կներկայացնի նաև Ստեփանակերտում և Վանաձորում:
Փետրվարի 6-ին, ժամը 12.00-ին Գյումրիի «Արևամանուկ» կենտրոնում Սիվիլիթաս հիմնադրամը կներկայացնի տարեկան իր հերթական՝ հինգերորդ զեկույցը (հայերեն և անգլերեն)՝ «Հայաստան 2012. Ընտրության տարի», որին անմիջապես կհետևի հանրային քննարկում
«Ապակենտրոնացման հրամայականը և հեռանկարները» թեմայով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը