101-ամյա կինն արթնացել է սեփական թաղման ժամանակ
Հասարակություն
101-ամյա Պենգ Սիուհուան արթնացել է և զարմացած նայել իրեն վերջին հանգրվան ուղեկցող մարդկանց թափորից հենց այն պահին, երբ նրա մարմինը պատրաստվում էին փակել դագաղի մեջ. գրում է Life News-ը:
Չինաստանի հարավում գտնվող փոքրիկ գյուղի բնակչուհին հունվարի 19-ին մահացած էր հայտարարվել:
Դրանից 10 օր առաջ նա վայր էր ընկել և գլխին ուժեղ հարված ստացել, որից հետո նրա 2 աղջիկները տեղափոխվել էին մոր հետ ապրելու: Մի օր ծեր կնոջ մոտ զարկերակի զարկերը չշոշափելուց հետո նրա հարազատները որոշել էին, թե նա մահացել է:
Հուղարկավորության արարողակարգի ավարտից հետո պատանքի մեջ փաթաթված կինն արթնացել է, երբ նրան պատրաստվում էին փակել դագաղի մեջ:
«Ես շատ հաջողակ մարդ եմ: Բացի այն, որ ես տեսա, թե ովքեր էին եկել իմ թաղմանը մասնակցելու, ինձ հաջողվեց նաև արթնանալ նախքան հողով ծածկվելը»,-հայտարարել է կինը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը