Ի՞նչն է բարկացրել «Դժվար ապրուստ»-ի Էլենին
Հասարակություն
«Դժվար ապրուստ» սերիալից Շուշաննա Թովմասյանին կարծես, թե բորբոքել են սերիալների կերպարների հասցեին ասված տարբեր քննադատություններն ու մեկնաբանությունները: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Զարմանում եմ, որ դեռեւս կան մարդիկ, ովքեր 21-րդ դարում՝ այսքան զարգացած տեխնոլոգիաների ու հնարավորությունների ժամանակաշրջանում, չեն կարողանում տարբերակել էկրանային կերպարը եւ անձնական պայքարի մեջ են մտնում նրա հետ՝ օգտագործելով սերիալային տերմինալոգիան:
Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են պայքարել նման մարդկանց դեմ, մի արձագանքեք այդ անիմաստ մեկնաբանություններին եւ վիդեոներին: Եկեք հուսանք, որ կգա մի օր, երբ մարդիկ կգնահատեն իրենց կյանքի այն թանկ ժամանակը, որը վատնում են սերիալային կերպարներին վիրավորելու, ծաղրելու եւ հեգնելու վրա»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը