Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը 

Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան

Հրապարակումներ

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի խոսքը՝ Զանգակատան հոգևոր բակային ճամբարի փակման առիթով։

«Սիրելի՛ մանուկներ և պատանիներ, սիրելի՛ ծնողներ,

Հոգևոր ճամբարի սիրելի՛ մասնակիցներ,

Նայելով ձեզ՝ տեսնում եմ ոչ միայն հոգևոր ճամբարի ութսուն մասնակից փոքրիկների, այլև ութսուն ութսուն ապագա, ութսուն դեռ չբացված գիրք, որի ամենագեղեցիկ էջերը դեռ առջևում են։ Ո՞վ գիտե, գուցե այստեղ կանգնած է ապագա գիտնական, որը նոր հորիզոններ կբացի մարդկության համար, ապագա բանաստեղծ, որի խոսքը սրտեր կներշնչի, ապագա երաժիշտ, որի երգը հոգիներ կջերմացնի, ապագա զինվորական, բժիշկ, ուսուցիչ կամ հոգևորական, որի ծառայությունը կյանքեր կվերափոխի։ Ոչ ոք աշխարհ չի գալիս դատարկաձեռն։ Աստված ամեն մեկիս սրտում դնում է իր շնորհներից՝ սպասելով, որ դրանք բացահայտվեն և պտուղ բերեն։ Աստծո տված շնորհը նման է սերմի․ այն օժտված է մեծ ծառ դառնալու զորությամբ, բայց կարիք ունի պարարտ հողի, արևի, ջրի և հոգատար խնամքի։ Նույնպես ամեն մանկան մեջ Տեր Աստված դրել է կարողություններ, որոնք բացահայտվում և զարգանում են սիրո, կրթության, դաստիարակության և առողջ միջավայրի շնորհիվ։

Այս ճամբարը հենց այդպիսի մի բարեբեր միջավայր է՝ փոքրիկ մի պարտեզ, որտեղ դուք ոչ միայն խաղում-ուրախանում եք, այլև սովորում եք կյանքի կարևոր դասերը՝ ընկերություն, համերաշխություն, ներողամտություն, աղոթք, միմյանց հանդեպ սեր և հոգատարություն։ Սրանք այն դասերն են, որոնք գրվում են մարդու սրտում և ուղեկցում նրան ամբողջ կյանքում։

Սիրելի՛ ներկաներ,

Զանգակատունը հնչեղ անուն է՝ հատկապես Պարույր Սևակի անմահ ստեղծագործության շնորհիվ։ Բայց այն նաև հայրենի բնության մի գողտրիկ ու անաղարտ անկյուն է, որն իր պարզությամբ ու մաքրությամբ կարծես հիշեցնում է մեզ, որ աշխարհի մեծագույն արժեքները հաճախ ծնվում են ամենահամեստ վայրերում։ Փոքր համայնքները երբեք փոքր չեն, երբ այնտեղ մեծ սրտեր են ձևավորվում, լուսավոր մտքեր են ծնվում և ազնիվ հոգիներ են կերտվում։

Այսօր ես տեսա, որ Զանգակատունը միայն գեղեցիկ բնություն չէ․ այն նաև գեղեցիկ հոգիների և լուսավոր սերնդի բնօրրան է։

Հաճախ ենք ասում՝ «մանուկները մեր ապագան են»։ Բայց ես կավելացնեի՝ նրանք հատկապես մեր ներկան են։ Այսօրվա մեր վերաբերմունքով, սիրով և դաստիարակությամբ մենք կերտում ենք վաղվա օրը։ Եթե այսօր նրանց մեջ սեր ենք սերմանում, վաղը համերաշխություն ենք հնձելու։ Եթե այսօր հավատ ենք սերմանում, վաղը տեսնելու ենք առաքինի և հոգով ամուր սերունդ։ Եթե այսօր հայրենասիրություն ենք սերմանում, վաղը ունենալու ենք զորեղ պետություն։ Եթե այսօր ազնվություն ենք սերմանում, վաղը կառուցելու ենք արդար հասարակություն։

Ազգի վաղվա օրը կերտվում է այսօր՝ մանկության տարիներին սերմանված արժեքներով, հավատքով և դաստիարակությամբ։

Սիրելի՛ մանուկներ,

Ինձ հրավիրել էիք այստեղ՝ ձեզ ոգեշնչելու, բայց այս հանդիպման ավարտին պիտի խոստովանեմ՝ ինքս եմ ոգեշնչված։ Ձեր անկեղծ աղոթքը, ձեր մանկական ուրախությունը, ձեր ընկերական սերն ու պայծառ ժպիտները իմ սրտում կրկին ամրացրին այն համոզումը, որ Աստված շարունակում է գործել իր ժողովրդի մեջ։

Որտեղ կան ձեզ պես մանուկներ, ձեզ սնող, կրթող այսպիսի նվիրյալ ծնողներ ու ուսուցիչներ, այնտեղ կա ապագայի հույս։ Եվ այդ հույսը մեզ կոչում է շարունակելու մեր առաքելությունը՝ ավելի մեծ հավատով, սիրով և եռանդով։

Ուստի, հեռանալիս, ձեզնից մեկ խնդրանք ունեմ։ Թող այս հոգևոր ճամբարը չմնա միայն գեղեցիկ հիշողություն։ Թող այն դառնա ձեր կյանքի ճանապարհի մի փոքրիկ, բայց լուսավոր հանգրվան։ Որտեղ էլ լինեք, եղե՛ք այն լույսը, որի մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է․ «Դո՛ւք եք աշխարհի լույսը» (Մատթ. Ե 14)։ Լույսը շողարձակում է, և խավարը ինքն իրեն նահանջում է։

Արժանապատիվ, սիրելի՛ Տեր Հովակիմ, այս առիթով մեր հայրական երախտագիտությունն ու օրհնությունն ենք բերում Ձեզ, ձեզ օգնական այս կենսախինդ ջոկատավարներին, համայնքապետարանի նվիրյալ աշխատակիցներին և ձեզ՝ սիրելի՛ ծնողներ։

Դուք ստեղծել եք մի միջավայր, որտեղ երեխաները զգում են Աստծո սերը, մեր Սուրբ Եկեղեցու հոգատարությունը և համայնքի ջերմությունը։ Դուք նրանց սրտերում ցանում եք հավատքի, ընկերության և բարության սերմեր։ Տարիներ անց, երբ այս մանուկներն ու պատանիները հասակ առնեն, նրանք գուցե չհիշեն ճամբարի բոլոր մանրամասները, բայց կհիշեն ամենակարևորը՝ այն զգացումը, որ իրենք սիրված են Աստծո կողմից, սիրված են Եկեղեցու և իրենց համայնքի կողմից, և կոչված են մեծ ու բարի գործերի։ Այդպիսի հիշողություններն են, որ երբեմն փոխում են մարդու ամբողջ կյանքը։

Տեր Աստված թող օրհնի Զանգակատուն համայնքը, օրհնի մեր սիրասուն մանուկներին, մեր ընտանիքները և բոլոր նրանց, ովքեր իրենց սերն ու նվիրումն են բերում այս գեղեցիկ գործին։

Թող Աստված օրհնի մեր ժողովրդի ներկան և լուսավորի նրա ապագան։ Ամեն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարը
Ամենադիտված