Շրջայց Արարատում. լավագույնները խրախուսվում են
Հասարակություն
Առաջիկա օրերին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը շրջայցերով կլինի հանրապետության մարզերում՝ տեղում ծանոթանալու անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներին։
Այսօր նախարար Ա. Երիցյանն աշխատանքային այցով մեկնել էր Արարատի մարզ։
Անցյալ տարվա համեմատ հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները զգալիորեն բարելավվել են։ Տեսնելով Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքում կատարված վերանորոգման աշխատանքները՝ ԱԻ նախարարը հանձնարարեց ջոկատի հրամանատարին ներկայացնել խրախուսման։
Խրախուսման արժանացավ նաև Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի պաշտոնակատարը՝ շենքային պայմանները բարեկարգելու և կարգապահության համար։
Շրջայցի ընթացքում Ա. Երիցյանը, նախարարության ղեկավար կազմի ուղեկցությամբ, եղավ նաև Արարատի մարզային փրկարարական ջոկատում և «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի Արարատի հակակարկտային կենտրոնի գրասենյակում, որը սպասարկում է մարզում տեղակայված հակակարկտային 48 կայանները։ Մարզի գյուղապետարաններից ստացված գրությունների համաձայն՝ հակակարկտային կայաններ ազդեցության գոտում գտնվող հողատարածքներն ամբողջությամբ զերծ են մնացել կարկտի վնասներից։
Հաջորդ մարզային ստորաբաժանումը Հիդրոմետ ծառայության Արտաշատի օդերևութաբանական կայանն էր։ Նշենք, բոլոր կայաններն արդեն ապահովված են համակարգիչներով և անվճար բջջային հեռախոսակապով՝ օպերատիվ տեղեկատվություն փոխանակելու համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը