Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով 

Տաթեւ Սարգսյան. «Զզվելի է, երբ 15 տարեկան աղջիկն ունեցել է մի շարք ընկերներ ու թեժ գիշերներ»

Հասարակություն

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալից Էվայի դերակատարն իր դերի պատճառով արժանացել է այնպիսի խոսքերի, որոնցից հրապարակման ենթակա են, օրինակ` գռեհիկը, անդաստիարակն ու անբարոյականը: Իր հասցեին հնչող քննադատությունների, բաց տեսարաններում նկարահանվելու, տղաների հետ հարաբերությունների, արտաքին տեսքի, սեքսուալության եւ այլ թեմաներով Տաթեւ Սարգսյանը զրուցել է BRAVO.am-ի հետ:

«Ի՞նչ կապ ունի իմ դաստիարակությունն ու բարոյականությունը մարմնավորածս կերպարի հետ»

Մեր իրականության մեջ չկա հորինված կերպար հասկացությունը: Այստեղ քեզ հիանալի անձնավորություն են համարում միայն այն դեպքում, եթե մարմնավորածդ կերպարը դրական է: Ինչ ասես, որ չեմ լսել ուղղված Էվայի եւ միեւնույն ժամանակ էլ իմ հասցեին` էլ գռեհիկ, էլ անբարոյական, էլ անդաստիարակ: Չեմ հասկանում` ինչ կապ ունի իմ ստացած դաստիարակությունն ու բարոյականությունս իմ մարմնավորած կերպարի հետ:

«Երբեք չեմ նկարահանվի բաց տեսարաններում»

Շատ եմ սիրում աշխատանքս, բայց ոչինչ ինձ չի ստիպի անտեսել սկզբունքներս: Ասում են` երբեք մի ասա` երբեք, բայց ես երբեք չեմ նկարահանվի բաց տեսարաններում: Դա ինձ հաստատ պետք չէ, անգամ եթե վարձատրությունը շատ բարձր լինի: Իմ բուռն երեւակայությունը նույնիսկ թույլ չի տալիս պատկերացնել ինձ նման տեսարաններում:

«Ինձ սիրուն չեմ համարում»

Ինձ կյանքում սիրուն չեմ համարել: Ինչ-որ տեղ կեղծավոր եմ համարում գեղեցկությանս գովաբանությունները, կարծում եմ` ավելի անկեղծ են խաղացածս դերին վերաբերող մեկնաբանությունները: Հմայիչ եմ, խնամված, գուցե սեքսուալ, բայց հաստատ ոչ գեղեցիկ:

«Լինել ավելի լավը, քան երեկ էիր»

Անկախ նրանից` կինը բեմում է, թե առօրյա կյանքում, ճանաչված է, թե ոչ, պետք է միշտ կանացի, նուրբ ու խնամված լինի: Սեքսուալ լինելու համար պետք է մշտապես աշխատես քեզ վրա եւ փորձես լինել ոչ թե ավելի լավը, քան ուրիշներն են, այլ ավելի լավը, քան երեկ էիր:

«Անվերջ կարող եմ հիանալ Նազենի Հովհաննիսյանի արտաքինով»

Կանանցից ինձ հիացնում է Նազենի Հովհաննիսյանը: Անվերջ կարող եմ հիանալ այդ կնոջ արտաքինով ու ներքինով: Նազենին, ըստ իս, այն եզակի կանանցից է, ով անընդհատ աշխատում է թե′ իր արտաքինի, թե′ ներքինի վրա: Նա չի բավարարվում իր ունեցածով ու միշտ ձգտում է ավելիին` այդ ամենն անելով շատ վստահ ու համարձակ քայլերով, ինչն էլ նրան առավել սեքսուալ է դարձնում:

«Տղաների հետ շփվելն ինձ համար ավելի հեշտ է»

Աղջիկների հետ շփման մեջ առավել զգույշ եմ, ճիշտ է` ունեմ մի քանի ընկերուհի, որոնց հետ շատ մտերիմ եմ, բայց ինձ համար ավելի հեշտ է շփվել տղաների հետ: Վստահում եմ տղա ընկերներիս, միշտ խորհրդակցում եմ նրանց:

«Իմ եւ Դավիթի հանդիպումները սիրային չեն»

Չափազանց մտերիմ եմ իմ գործընկեր, սերիալային դերասան Դավիթ Մարդյանի հետ: Մեզ հաճախ միասին տեսնողներին ուզում եմ ասել, որ մեր հանդիպումները ոչ թե սիրային, ռոմանտիկ բնույթ են կրում, այլ ընդամենն ընկերական են: Դավիթը շատ լավ ընկեր է, ես նրան չափից շատ հարգում ու սիրում եմ, եւ իզուր չէ, որ նա «Մարդ»յան է:

«Մեր քաղաքում սիրում են լեգենդներ հյուսել»

Միշտ պետք է իմանաս, թե ում ինչ պատմես, որպեսզի հետագայում հորինված կենսագրությունդ չլսես եւ ստիպված չլինես մարդկանց բացատրել, որ նման բան երբեք չի եղել: Մեր քաղաքում շատ են սիրում լեգեդներ հյուսել: Հենց այդպես էլ ծնվեց իմ եւ Դավիթի հետ կապված լեգենդը:

«Չեմ կարծում, որ այս շրջանում անկեղծ հարաբերություններ կունենամ»

Շատ մարդիկ ցանկանում են հանդիպել ու շփվել ոչ թե Տաթեւի հետ, այլ` «կինոյի աղջկա»: Չեմ կարծում, որ այս շրջանում անկեղծ հարաբերություններ կունենամ, այդ իսկ պատճառով էլ փորձում եմ ինձ հեռու պահել նոր ծանոթություններից:

«Մտածել եմ, որ հենց դա է իրական սերը…»
Չեմ կարող ասել, որ իսկապես սիրել եմ: Ինչ խոսք` սիրահարվածություններ եղել են ու կյանքիս այդ շրջանում մտածել եմ, որ հենց դա է իրական սերը: Վստահ եմ, որ ինձ մեծ, անկեղծ ու մաքուր սեր է սպասվում առաջիկայում:

«Ոչ ոք չգիտի»

Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչն է ճիշտ կամ սխալ այս կյանքում: Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր համար լավն ու վատը, չարն ու բարին: Բայց զզվելի է, երբ 15 տարեկան աղջիկը, չունենալով նպատակներ, երազանքներ ու ձգտումներ, ունեցել է մի շարք ընկերներ ու թեժ գիշերներ: Դա ինձ համար անընդունելի է:

 

 

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը
Ամենադիտված