Սոնա Շահգելդյանի եւ Արման Նշանյանի «ճանապարհները հատվել են»
Հասարակություն
Սոնա Շահգելդյանն ու Արման Նշանյանը պատրաստվում են միասին զուգերգ կատարել: BRAVO.am-ի հետ զրույցում Սոնան հայտնել է, որ դուետի գաղափարը երաժիշտ Լիանա Անդրեասյանինն է, որն էլ երգիչներին առաջարկել է միասին կատարել իր հեղինակային նոր երգը:
«Շուտով տեղի կունենա Լիանայի հեղինակային երգերի համերգը, հատուկ այդ միջոցառման համար էլ պատրաստում ենք դուետը: Շատ գեղեցիկ ու արժեքավոր երգ է, երգելիս նույնիսկ փշաքաղվում եմ, շատ խորիմաստ է, կարծում եմ` երկար կյանք կունենա: Այն դասականի եւ էստրադայի համադրություն է, հետագայում տեսահոլովակով ներկայացնելու նպատակ ունենք»,-ասել է Սոնան ու հավելել. «Արմանը հետաքրքիր մարդ է, նրան որպես դերասան ու երգիչ սիրում եմ»:
Փետրվարի ընթացքում նա պատրաստվում է նկարահանել իր «Հարսի շոր» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է լինելու Լուսինե Մարտիրոսյանը.«Արդեն բավական հայտնի գործ է. հարսանիքներին ու միջոցառումներին հաճախ երգում եմ, որոշեցի տեսահոլովակով էլ ներկայացնել: Երգն ավանդական հարսանեկան ծեսի մասին է, հիմա պարերն են բեմադրվում, հարս ու փեսա են լինելու, միգուցե ես էլ պարեմ, բայց այս տեսահոլովակում շեշտը դրվելու է իմ հագուստի ու կերպարների վրա. աշխատում եմ երիտասարդ մոդելավորողների հետ»:
Սոնա Շահգելդյանը նաեւ մեկ այլ զուգերգ ունի ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանի հետ: Ինչպես նշել է, Հովհաննես Բադալյանի մշակմամբ «Սարերի հովին մեռնեմ» ժողովրդական երգը կներկայացնեն տեսահոլովակով. «Մի քիչ հետաձգվում է, սկզբում իմ անհատական տեսահոլովակը կնկարվի, հետո` դուետի տեսահոլովակը: Արդեն բազմաթիվ դուետներ ունեմ , չգիտեմ` հաջորդն ում հետ կերգեմ, կարեւորը ոչ թե շատ հայտնի լինի, այլ լավ երգի ու լավ մարդ լինի»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը