Երիտասարդները ծանոթանում են ընտրական գործընթացին
Հասարակություն
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել էր մի խումբ երիտասարդներ, որոնք այս տարի առաջին անգամ մասնակցելու են նախագահական ընտրություններին: Երեխաների հարցերով Օմբուդսմենի գլխավոր խորհրդական Աիդա Մուրադյանը երիտասարդներին ծանոթացրեց Պաշտպանի աշխատակազմի գործառույթների հետ, պատմեց կառույցի ստեղծման և գործունեության մասին:
Ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվեց հատկապես երիտասարդների՝ ընտրությունների մասնակցության կարևորության հարցը:
«Խնդիրը քո կարծիքն է և հավատը: Ընտրությանը մասնակցելով դուք նախևառաջ կարևորում եք ձեր կարծիքը և մասնակցում եք երկրի ապագայի կերտմանը»,-հանդիպման ընթացքում նշեց Աիդա Մուրադյանը:
Երիտասարդները նաև իրազեկվեցին, որ ընտրությունների գործընթացում ցանկացած խախտման դեպքում կարող են զանգահարել Պաշտպանի անվճար 116 թեժ գծին և արագ արձագանքման խմբերը կտրամադրեն իրավական օգնություն և կարձանագրեն խախտումը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը