«Երգող Կոստա Բրավա» մրցույթի հաղթող Անահիտ Սահակյանը Երեւան է վերադարձել
Հասարակություն
«Երգող Կոստա Բրավա» մրցույթում հաղթող հայ երգչուհի Անահիտ Սահակյանն արդեն Երեւան է վերադարձել։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը պարզվել է, որ աղջիկն ընդամենը 15 տարեկան է, հայտնում է NEWS.am STYLE-ը։
«Մրցույթը շատ հետաքրքիր էր, հիշվող, իսկ ամենակարեւորը՝ ազնիվ։ Երբ հայտարարեցին երրորդ եւ երկրորդ տեղերի հաղթողներին, ես մտածեցի, որ ոչինչ չեմ շահել։ Իսկ հետո… առաջին տեղը։ Ես պարզապես ցնցված էի» - տպավորություններն է պատմում Անահիտը։
Նախընտրական փոււլում հաշվի էին առնվում տարիքը, երգելու փորձը, եւ, իհարկե, տաղանդը։ Անցնելով այն՝ աղջիկը հայտնվել էր աշխարհում ամենատաղանդավոր 20 երեխաների ու պատանիների շարքում։ Մրցույթի ողջ ընթացքում Անահիտի կողքին է եղել նրա մայրը։
Հիշեցնենք՝ NEWS.am STYLE-ն ավելի վաղ հայտնել էր, որ աղջիկը ժյուրիի սիրտը գրավել էր Սելին Դիոնի ու Թինա Թյորների երգերով։ Պատրաստված երրորդ ստեղծագործությունը Առնո Բաբաջանյանի «Կամուրջներն» էր, սակայն, ցավոք, այն կատարելու հնարավորություն Անահիտն այդպես էլ չի ունեցել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը