Mediamall.am.1 ամսում՝ 1.000.000 այցելու (լուսանկար)
Հասարակություն
Հայկական լրատվական դաշտը 2013 թվականի հունվարի 6-ից համալրվեց ևս մեկ էլեկտրոնային լրատվամիջոցով՝ Mediamall.am-ով: Թեև դաշտը հագեցած է բազմաթիվ այլ կայացած էլեկտրոնային լրատվամիջոցներով, այդուհանդերձ Mediamall.am-ին հաջողվեց գրանցել աննախադեպ արդյունք՝ մեկ ամսում ձեռք բերելով օրական 55.000-60.000 այցելու: Մնում է միայն փաստել, որ նման արդյունք դեռևս չի գրանցվել հայաստանյան էլեկտրոնային լրատվության ասպարեզում։
Mediamall.am-ն իր կառուցվածքով և բազմազանությամբ միակն է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածարջանում: Լրատվամիջոցի խմբագրակազմն արել է ամեն ինչ, որ կայքի այցելուներն ստանան կարևոր և հետաքրքիր տեղեկատվություն՝ ծախսելով նվազագույն ժամանակ:
Ի տարբերություն հայկական լրատվական դաշտում գործող շատ լրատվամիջոցների` Mediamall.am-ը սկզբունքորեն իր սեփականությունը չհանդիսացող բոլոր նյութերը տեղադրում է ակտիվ հղումով, ինչը նաև ապահովում է անցում դեպի թե՛ ավելի քիչ, թե՛ հավասար այցելուներ ունեցող կայքեր:
Լրատվամիջոցն ունի հետաքրքրիր կառուցվածք և բաժանված է 10 հարթությունների: Յուրաքանչյուր հարթություն իր տրամաբանությամբ հանդես է գալիս և՛ որպես առանձին կայք, և՛ որպես ընդհանուրի մի մասնիկ: Այն բաղկացած է TopNews, TV, Blog, Cinema, Press, Life, Foto, Sport, Music, Horoscop բաժիններից:
TopNews բաժնում տեղ են գտել այն կարևորագույն իրադարձությունները, որոնք եղել են հայաստանյան կամ արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության առաջնային հորիզոնականներում:
TV բաժինը ընդհանրացնում է հանրությանը հետաքրքրող կարևորագույն տեսանյութերը՝ քաղաքական, հասարակական, հումորային, սպորտային, ժամանցային, ինչպես նաև՝ հարցազրույցներ և այլն:
Blog բաժինը մատուցում է սոցիալական ցանցերում, բլոգներում արտացոլված հասարակական կարծիքը: Բաժինը ուշագրավ է նրանով, որ առանձին ենթաբաժնով ներկայացված են վիրտուալ աշխարհի այն ակտիվ անդամները, որոնց գրառումներն են հիմնականում տեղ գտել կայքում: Բաժնի նյութերն իրենց հերթին ունեն թեմատիկ դասակարգումներ։
Press բաժինն ընթերցողին է ներկայացնում ոչ միայն ՀՀ տպագիր մամուլում լույս տեսնող նորությունների ընտրանին, այլև միակն է Հայաստանում, որն առաջարկում է նաև եվրոպական, ամերիկյան և ռուսական տպագիր մամուլում լույս տեսած տեղեկատվություն:
Life բաժինը լուսաբանում է հայ և համաշխարհային մշակութային ու շոու-բիզնեսի ներկայացուցիչների առօրյան և գործունեությունը:
Photo բաժնում ընթերցողը կարող է դիտել օրվա կամ առհասարակ հետաքրքրաշարժ իրադարձությունների լուսանկարները՝ ըստ թեմատիկայի:
Sport բաժինը հետևում է Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող բոլոր սպորտային նորություններին:
Music բաժնում յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր ճաշակին և նախընտրած ժանրին համապատասխան երաժշտություն՝ ժամանակակից կամ ռետրո, դասական, ջազ, ռոք կամ այլ: Բաժնում տեղ են գտել նաև սիրված ֆիլմերում հնչող երաժշտությունները։
Cinema բաժնում նույնպես այցելուն կարող է գտնել բազմաժանր ֆիլմերի մեծ ընտրանի՝ սկսած ռետրո ֆիլմերից մինչ օրվա պրեմիերաները:
Եվ կայքի ամենազվարճալի էջն է հորոսկոպը, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ, թե ինչ են իրենց հուշում աստղերը:



















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը