Վրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Վրաստան
Վրաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն հերթական նիստում որոշել է վերաֆինանսավորման հիմնական տոկոսադրույքը պահպանել 8,25 տոկոսի մակարդակում։ Այդ մասին հայտնել է երկրի կենտրոնական բանկը։
Կարգավորիչի պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է նրանով, որ հունիսին տարեկան գնաճը կազմել է 5,8 տոկոս՝ զգալիորեն գերազանցելով նպատակային 3 տոկոս ցուցանիշը։ Միևնույն ժամանակ բանկը նշել է, որ հիմնարար գնաճը շարունակում է մնալ նպատակային մակարդակին մոտ։ Գնաճի արագացումը հիմնականում կապվում է իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին էներգակիրների թանկացման հետ։
Ազգային բանկը նաև նշել է, որ ներկայիս շուկայական միտումները վկայում են նավթի գների կայունացման մասին և հավելել, որ տոկոսադրույքի հարցին կվերադառնա սեպտեմբերի 9-ին կայանալիք հաջորդ նիստում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն