Ի՞նչ են նվիրել Իրինա Թովմասյանին քույրը՝ Լուսինե Թովմասյանը, դուստրը և ամուսինը
Հասարակություն
«Միսս Հայաստան-2001» Իրինա Թովմասյանը երեկ բոլորեց իր 31-րդ տարեդարձը: Թե ինչպես է սկսվել հոբելյարի ծննդյան օրը և ինչ նվերներ է հասցրել ստանալ ընտանիքի անդամներից, Lurer.com-ի հետ զրույցում կիսվեց դրական էներգիայով լեցուն գեղեցկուհին։
«Օրս սկսել եմ գիշերվա 12-ից, երբ հարազատներս կողքիս էին, շնորհավորում էին, անակնկալներ էին մատուցում: Իսկ առավոտյան սովորականի պես շատ վաղ եմ արթնացել, արագ ավարտել եմ առօրյա գործերը, ապա գնացել եմ ֆրանսերենի պարապմունքի, հետո դեմքի մերսման, որին հաջորդել է գեղեցկության սրահ այցելությունս: Իսկ երեկոն կամփոփենք ընեկրներիս հետ՝ ռեստորանում նշելով տարդարձս»,-ասաց նա:
Դե էլ ինչ ծննդյան տոն առանց նվերների և անակնկալների. «Երբ վարսավիրանոցում էի, քույրիս՝ Լուսինեն, դստերս հետ եկավ այնտեղ, և աղջիկս ինձ նվիրեց գազով լցված փուչիկ «Ես քեզ սիրում եմ, մայրիկ» մակագրությամբ»:

Մինչ մենք զրուցում էինք Իրինայի հետ, հոբելյարի քույրը՝ Լուսինե Թավմասյանը, այցելեց նրան տանը։ «Ահա, քույրիկս եկավ՝ ձեռքին էլ իր անակնկալը՝ նվերի տեսքով»,-վրա բերեց Իրինան։
Ինչպես խոստովանեց գեղեցկուհին, Լուսինեին միշտ հաջողվում է իրեն անակնկալներ մատուցել.«Լուսինեի նվերները միշտ շատ յուրօրինակ են լինում և պետքական: Ի տարբերություն նրա, ես չեմ համբերում և հնարավոր է, որ նույնիսկ նվերը մի քանի օր շուտ նվիրեմ: Իսկ ահա Լուսինեն շատ համբերատար է ու թեև այսօր արդեն ինձ հասցրել է տեսնել, սակայն կարողացել է զսպել իրեն, և միայն հիմա է իր անակնկալը մատուցում»:

Իրինայի ամուսինը ևս արդեն հասցրել էր իր նվերը մատուցել՝ զարդի տեսքով:
Իսկ ինչ վերաբերում է ծննդյան օրը պահած երազանքներին, ապա հոբելյարն ասաց, որ այդ գեղեցիկ սովորույթին ինքը ևս անպայման հետևում է և ամեն տարի իրականացնում.«Նույնիսկ տոնական գլխարկներ ենք դնում, փչում ենք տորթի մոմերը և երազանք պահում: Երազանքները, ի ուրախություն ինձ, գրեթե միշտ իրականանում են: Գուցե դա նրանից է, որ անիրականանալի երազանքներ չեմ պահում»:
Մեր հետաքրքրասիրությունը թույլ չտվեց, որպեսզի այդպես էլ չիմանանք Լուսինեի մատուցած նվերի պարունակությունը: Ինչպես հայտնեց Իրինան, գեղեցիկ փաթեթավորված նվերի ներսում iphone 5 հեռախոս էր:
Lurer.com-ը ևս շնորհավորում է Իրինային ծննդյան օրվա առթիվ:
Հակոբյան Ռուբինա
Լուսանկարները՝ Իրինայի անձնական արխիվից
{gallery}457{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը