Սիբիրում աղջկա կմախքի պարանոցին հայտնաբերվել է հին եգիպտական վզնոց
Հասարակություն
Գունավոր ապակե հուլունքներից պատրաստված վզնոցը, որը, ըստ հնագետների, հին եգիպտական զարդ է, հայտնաբերվել է 2400 տարվա վաղեմություն ունեցող սիբիրյան գերեզմանոցում՝ 25-ամյա «կույս արքայադստեր» կմախքի պարանոցին: Զարդը հայտնաբերողներն այն անվանել են «Կլեոպատրայի վզնոց»: Թեև վզնոցը հայտնաբերվել է ավելի վաղ, սակայն առաջին անգամ են 17 հուլունքներից կազմված վզնոցի լուսանկարները հասանելի դառնում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Վզնոցը Ալթայի լեռներում հայտնաբերել է հնագետ Ելենա Բորոդովսկայան: Սիբիրցի ակադեմիկոսները լուսանկարները հրապարակել են այն նպատակով, որպեսզի ուսումնասիրման աշխատանքներում աշխարհի տարբեր ծայրերից ներգրավեն փորձագետների, որոնք կկարողանան լույս սփռել հայտնագործության և վզնոցի ծագման վրա: Այս մասին գրում է 1in.am-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը