Ի՞նչ կատակ են խաղացել դերասանուհի Անի Պետրոսյանի գլխին
Հասարակություն
Բազմաթիվ սերիալներից ու թատրոնի բեմում իր փայլուն խաղով հայտնի դերասանուհի Անի Պերոսյանը style.news.am- ի թղթակցին պատմել է, թե ինչ կատակ է իր հետ խաղացել դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը։ Ըստ երեւույթին, Արմենիա TV –ով հեռարձակվող «Երեք կյանք» սերիալի նկարահանումները, որում երկուսն էլ մասնակցում են, շատ ուրախ են անցնում։
««Երեք կյանք» սերիալի նկարահանումների առաջին օրն է։ Իմ մեքենայով նկարահանման մի հրապարակից մյուսն եմ գնում։ Ճանապարհին նկատում եմ, որ բոլորն ինձ են նայում տարօրինակ կերպով, բայց երկար ժամանակ չեմ կարողանում հասկանալ՝ ինչու։ Նույնիսկ գլխի էլ չեմ ընկնում, որ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը մեքենայիս տանիքին տաքսու նշան է ամրացրել», - ծիծաղում է դերասանուհին։
Անիի խոսքով, նա հումորով է վերաբերվել կատակին։ Կինը, դեռ մի բան էլ հայտնի դերասանուհին՝ տաքսու ղեկին, համաձայնեք, իրոք զվարճալի է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը