«ՀԺ». Եթե Հայրիկյանր չդիմի ՍԴ, կդիմի էպոսագետը
Հայկական Մամուլ
Այսօր կեսօրին կհրապարակվի ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը՝ դիմելո՞ւ է նա Սահմանադրական դատարան,
ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու համար, թե՝ ոչ: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է Հայրիկյանը:
Նա ասել է, թե այժմ իր թիմը հետազոտություն է անցկացնում, պարզելու՝ իր դեմ կատարված մահափորձն ազդե՞լ է գործընթացների վրա, թե՝ ոչ, և որ իր որոշումը կախված է այդ հետազոտության արդյունքներից: Արդեն երեկոյան, երբ «Հայկական ժամանակի» թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչպիսին են հետազոտության արդյունքները, և ինչ եզրակացության հանգեց Հայրիկյանը, վերջինս չի ցանկացել նշել: «Վաղը կասենք, հիմա ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է նախագահի թեկնածուն: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սակայն, ինչպես նաև առանձին քաղաքական գործիչներ, երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցներում վստահություն են հայտնել, թե ընտրություններն, այդուամենայնիվ չեն հետաձգվի: ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ թերթի թղթակցին հայտնել է, որ եթե Հայրիկյանր չդիմի ՍԴ, ապա՝ ինքն է դիմելու:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը