«Ժողովուրդ». Սպանությունից ամիսներ անց՝ թալան
Հայկական Մամուլ
2012 թ. օգոստոսի 12-ին Կոմիտասի 30 շենքի 6-րդ բնակարանում խեղդամահ անելով սպանել էին Ստեփան Զորյանի անվան թիվ 56
միջն. դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ղազարյանին: Դեպքից անցել է 6 ամիս, սակայն սպանությունը դեռևս բացահայտված չէ: Ավելին,
սպանությունից 4 ամիս անց՝ նոյեմբերի 21-ին, հանցագործները (կամ հանցագործը) թալանել են Լուսինեի բնակարանը: Այս մասին
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ խեղդամահ արված ուսուցչուհու քրոջից՝ Մարի Ղազարյանից:
«Բնակարանից տարել էին ամեն ինչ, և չեմ կասկածում, որ սա նույն մարդու ձեռքի գործը կլինի, որը խեղդեց քրոջս»,- վրդովված ասաց
Մարի Ղազարյանը: Նրա փոխանցմամբ՝ հարազատներն այս օրերին վախով են բացում սպանվածի բնակարանի դուռը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը