«168 ժամ». Ընտրությունները հետաձգելու հիմքեր չկան
Հայկական Մամուլ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով՝ ՀՀ նախագահի ընտրությունները նախագահի թեկնածու
Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի պատճառով հետաձգելու հիմքեր չկան:
«Այսպիսի ակտիվ, ինտենսիվ, բուռն քարոզարշավ ոչ միայն Պարույր Հայրիկյանը, այլև նախագահի որևէ թեկնածու չի վարել: Պարույր
Հայրիկյանը լիուլի օգտագործել է անվճար եթերի, հասարակական համախմբված ուշադրության հնարավորությունները, սա Պարույրը
փայլուն է անում: Այս առումով՝ բոլորն էլ օգտվել են, երևացել են, հաճախել են, Պարույրի ֆոնին նկարվել են, հարցազրույցներ են
տվել, դատողություններ են արել, այսինքն՝ քարոզարշավը որևէ ձևով չի ընդհատվել, այսինքն՝ հիմքեր՝ որպես այդպիսին,
ընտրությունները հետաձգելու՝ ես չեմ տեսնում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Աշոտ Բլեյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը