Կոբախիձեն հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը «մաքուր էջից» վերականգնելու Վրաստանի պատրաստակամության մասին
Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին նախկինի պես հույս ունի վերականգնել ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ և պատասխան քայլեր է ակնկալում Վաշինգտոնից, հայտնում է Грузия Online-ը։
«Մենք պահպանում ենք լավատեսական ակնկալիքներ, որ ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի։ Համբերատար սպասում ենք ԱՄՆ-ի կողմից ընդառաջ քայլերի», — ճեպազրույցի ժամանակ ասել է Կոբախիձեն։
Ըստ վարչապետի, վերջին իրադարձությունները զգուշավոր լավատեսության հիմքեր են տալիս, սակայն հարաբերությունների հետագա զարգացումը կախված է ամերիկյան կողմի որոշումներից։
Կոբախիձեն վերստին հայտարարել է, որ Վրաստանի ղեկավարությունն առաջարկում է Վաշինգտոնին փոխգործակցության նոր փուլը սկսել «մաքուր էջից»՝ կոնկրետ ճանապարհային քարտեզի, իրավահավասարության և փոխադարձ շահի հիման վրա։
«Վրացական կողմն արդեն հրապարակայնորեն ներկայացրել է իր առաջարկը։ Այժմ շատ բան կախված է ԱՄՆ վարչակազմի որոշումներից», — նշել է նա։
Մեկնաբանելով ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնի քննադատությունը, որը բազմիցս մեղադրանքներով է հանդես եկել Վրաստանի իշխանությունների հասցեին, Կոբախիձեն հայտարարել է, որ նրա դիրքորոշումը չի ազդում Թբիլիսիի մոտեցման վրա։
«Մեզ բոլորովին չի հետաքրքրում, թե ինչ կասի «Խորքային պետության» հերթական գործակալ Ջո Ուիլսոնը», — ասել է Վրաստանի վարչապետը։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում