Հայրիկյանը թող կողմնորոշվի իր վարկածների մեջ՝ ռուսական իմպերիալի՞զմն էր, թե՞ սուլթանական Թուրքիան
Հայկական Մամուլ
«Թող պարոն Հայրիկյանը վերջնականապես կողմնորոշվի իր վարկածների մեջ՝ ռուսական իմպերիալի՞զմն էր, թե՞ սուլթանական Թուրքիան: Երբ վերջնականապես կկողմնորոշվի ու կոնկրետ վարկածի վրա կանգ կառնի, ես հարկ կհամարեմ ինչ-որ բան մեկնաբանել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Թերթը նրանից հետաքրքրվել էր՝ այս ընտրություններում չառաջադրված քաղաքական ուժերին ի՞նչ կտար ընտրությունների հետաձգումը, և իրատեսակա՞ն է Հայրիկյանի առաջ քաշած վարկածը, թե մահափորձը ռուսական իմպերիալիզմին էր պետք:
Տիկին Զոհրաբյանը անհեթեթություն որակեց պարոն Հայրիկյանի դիտարկումը չառաջադրված քաղաքական ուժերի վերաբերյալ. «Ինչ որ հիմա ասվում է, կատարյալ անհեթեթություն է, չեմ ցանկանում վիրավորել պարոն Հայրիկյանին, նրան շուտափույթ առողջություն եմ մաղթում, բայց կրկնում եմ՝ թող նա վերջնականապես կողմնորոշվի իր վարկածների մեջ»:
Հիշեցնենք, որ պարոն Հայրիկյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում՝ բացի այն, որ իմպերիալիստական Ռուսաստանին էր ակնարկել իր մահափորձը կազմակերպելու հարցում, նաև ասել էր. «եթե անգամ ինձ խփեին էլ, ոչինչ չէր փոխվելու, փոխվելու էր միայն ընտրությունների ժամանակահատվածը, որը պետք է ինչ-որ ուժերի, որոնք հետին հաշվարկով տեսան, որ իրենք սխալվել են, երբ չեն առաջադրվել»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը