Օբաման ստորագրել է օրինագիծ, որը թույլ կտա բարձրացնել պետպարտքի առավելագույն շեմը
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին մինչև 2013 թվականի մայիսի 19-ը ժամանակավորապես բարձրացնել հաստատված պետպարտքի առավելագույն շեմը 16,4 տրիլիոն դոլարով: Այդ մասին երեկ հայտնել է Սպիտակ տունը:
Պետպարտքի առավելագույն շեմը 16,4 տրիլիոն դոլարի հասցնելու որոշումը ձեռք էր բերվել նախորդ տարվա վերջում, ինչից հետո ֆինանսների նախարար Տիմատի Գայտները Կոնգրեսին տեղեկացրել էր պարտքերի վճարման գործընթացի դադարեցման մասին և արտակարգ միջոցառումներ իրականացրել դեֆոլտից խուսափելու համար:
Մասնագետների գնահատականների համաձայն՝ օրենքում նշված ժամանակահատվածում կառավարությունը կարող է մինչև 450 միլիարդ դոլար պարտք վերցնել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է պետպարտքի առավելագույն շեմի ժամանակավոր հետաձգումը հունվարի 23-ին: Հունվարի 31-ին այդ որոշումն ընդունել է սենատը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)