Միթ Ռոմնիի որդին` սենատո՞ր
ԱՄՆ
Հանրապետական կուսակցության կողմից 2012 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում առաջադրված Միթ Ռոմնիի որդին հայտարարել է, որ ցանկանում է զբաղեցնել Մասաչուսեթս նահանգից սենատորի պաշտոնը, որը թափուր էր մնացել Ջոն Քերիի՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին նշանակումից հետո. հատնում է France Press գործակալությունը:
«Ես ենթարկվեցի այն մարդկանց ճնշմանը, ովքեր նախորդ շաբաթ համոզում էին ինձ դառնալ սենատորի թեկնածու: Ես սիրում եմ իմ հարազատ նահանգը և պիտի խոստովանեմ, որ մեծ պատիվ կլիներ ներկայացնել այս նահանգի քաղաքացիներին Սենատում»,-ասել է Թեգ Ռոմնին:
Նա նաև ընդգծել է, որ չնայած քաղաքական կարիերա կառուցելու ցանկությանը, այս պահին դա ամբողջովին բիզնեսի և ընտանեկան խնդիրների մեջ է խորասուզվել:
Հիշեցնենք, փետրվարի 1-ին Ջոն Քերին պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Հիլարի Քլինթոնին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)