Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել 674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրա Այգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներ Գերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. Փեզեշքիան Կդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ը Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին 

Հայաստանն ԱՄՆ-ի համար արժեքավոր բարեկամ ու գործընկեր պետություն է. Ջոն Հեֆերն

Արտաքին Քաղաքական

ԱՄՆ-ում պաշտոնավորումն է սկսել նոր պետքարտուղար Ջոն Քերին: Հարավային Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

-ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի պաշտոնակալմամբ կփոխվի՞ արդյոք ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում:

-Հայաստանը Միացյալ Նահանգների համար արժեքավոր բարեկամ ու գործընկեր պետություն է: Մեր հարաբերություններն ավելի քան 20 տարվա պատմություն ունեն, և մենք ունենք ընդհանուր շահերի լայն շրջանակ, մասնավորապես՝ խաղաղության պահպանում ու տարածաշրջանային անվտանգություն, մեր տնտեսությունների համար շահեկան առևտրի ու ներդրումների խթանում, ժողովրդավարական գործընթացների ու օրենքի գերակայության առաջ մղում: Մենք նաև հետաքրքրված ենք Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացմամբ: Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնախումբը քննության է առնում գործնական միջոցներ, որոնք զարկ կտան Հայաստանի տնտեսության մրցունակությանը և կխորացնեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերը: Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ իր ունեցած ամուր կապերը: Մենք ցանկանում ենք տեսնել առավել ուժեղ ու առավել բարեկեցիկ Հայաստան:

-Ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի նոր պետքարտուղարը հայ-ամերիկյան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստանին եւ Արցախին տրվող աջակցության եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերում:

-ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվելու հետ կապված Սենատում անցկացված լսումների ժամանակ հանդես է եկել այդ խնդիրների վերաբերյալ հայտարարություններով: Նա նշել է. «Միացյալ Նահանգները կարծում է, որ հակամարտության կողմերը պետք է խնդիրը լուծեն դիվանագիտական ճանապարհով: Վարչակազմը ավելի վաղ հայտարարել է, որ դեմ է կողմերի այն քայլերին, որոնք մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում և սպառնում են վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացին: Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ որպես համանախագահող երկիր, ԱՄՆ-ն արագ արձագանքեց, երբ նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվեցին, և վարչակազմը այդ օրից շարունակում է բարձրացնել խնդիրը թե՛ երկկողմ քննարկումներում, թե՛ ԵԱՀԿ համանախագահների միջոցով: Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում կշարունակեմ աջակցել խաղաղ կարգավորման գործընթացին և ընդդիմանալ դրան վնաս հասցնող ու տարածաշրջանում լարվածություն ստեղծող ցանկացած քայլի: Միացյալ Նահանգների կառավարությունն ընդունում է պատմական փաստը, որ Օսմանյան կայսրության մայրամուտին կոտորածների ու տեղահանության զոհ են դարձել մեկուկես միլիոն հայեր և ցավում է դրա համար: Այդ դեպքերը դարձան 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը, և Միացյալ Նահանգները գիտակցում է, որ կատարվածը մեծ ցավ է Հայաստանի ժողովրդի, սփյուռքում ապրող հայերի, ինչպես նաև համամարդկային արժեքներ կրող բոլոր մարդկանց համար: ԱՄՆ նախագահն ամեն տարի ապրիլի 24-ին հարգում է զոհերի հիշատակը, և մենք երբեք չենք մոռանա պատմության այդ մռայլ էջը: Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում, որպես պետքարտուղար, իմ պարտականությունն է լինելու հավատարմորեն ներկայացնել նախագահի ու վարչակազմի քաղաքականությունը: Ինչպես Նախագահը նշել է իր ապրիլքսանչորսյան ելույթներում, 1915թ. փաստերի ամբողջական, անկեղծ արդարացի ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից: Նա հավելել է, որ դեպի առաջ ընթանալն անհնար է առանց անցյալի փաստերը հաշվի առնելու և կոչ արեց թուրք և հայ ժողովուրդներին առերեսվել պատմությանը: Միացյալ Նահանգները ամենաբարձր մակարդակներում հորդորում է Թուրքիային աշխատել Հայաստանի հետ և արդյունավետ քայլեր ձեռնարկել հայ-թուրքական արձանագրությունների, սահմանի բացման, երկու երկրների միջև փոխադրումների, հաղորդակցության, կապուղիների վերականգնման և դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման հարցերում:

Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում շարունակելու եմ մեծապես աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, որպեսզի երկու երկրները միասին կարողանան ձևավորել խաղաղ, արդյունավետ ու ծաղկուն հարաբերություններ: Միացյալ Նահանգները կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը կարևոր է ոչ միայն երկու երկրների ապագայի համար, այլ Կովկասում տևական կայունության ու անվտանգության ապահովման համար: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ որպես այդ երկու երկրների հետ մեր երկխոսության շրջանակում ներառված կարևոր թեմա»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ
Ամենադիտված