Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ) 16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴ Ավերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային 

Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից

Հրապարակումներ

Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից

Սիրելի´ բարեկամներ,

նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստն ստիպեց, որ խախտեմ լռությունս և անդրադառնամ այնտեղ տեղի ունեցած բանավեճի առանցքային դրույթին։ Այդ դրույթը (ընդ որում` քննարկումների միայն երկրորդ օրը) ձևակերպեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, որը հայտարարեց, թե այս խորհրդարանում առկա հիմնական հակասությունը վերաբերում է նրան, թե արդյոք մենք ցանկանում ենք տեսնել ինքնիշխան և ինքնուրույն Հայաստա՞ն, թե՞ Ռուսաստանից կախյալ և նրա կողմից ուղղորդված պետություն։
Սա, բնականաբար, ՔՊ-ի տեսանկյունից շահեկան ձևակերպում է, քանզի այն փորձում է իրեն ներկայացնել որպես առաջին մոտեցման կրող։ Սակայն այն արմատապես կեղծ է և նենգափոխում է իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, թե արդյոք մենք ցանկանում ենք մեզ տեսնել թուրքական աշխարհի մեջ ինտեգրված, ապազգային կիսապետական միավո՞ր, թե՞ ցանկանում ենք կառուցել ազգային պետություն` հենվելով թե´ ՌԴ-ի և թե´ մնացած բնական դաշնակիցների աջակցության վրա։

 Այս հակասության հիմքում ՔՊ-ի կողմից համառորեն շրջանառվող այն թեզն է, թե հայության ներսում հակաթուրքականությունը սերմանվել է Ռուսական կայսրության կողմից` դրա միջոցով հայությանը սեփական էքսպանսիոնիստական քաղաքականության գործիք սարքելու նպատակով։ Սա ևս կեղծ թեզ է։ Թուրք-հայկական հարաբերությունների ողջ պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր միջև հակասությունները ծնվել և խորացել են դեռևս մինչև Ռուսական կայսրության առաջխաղացումը մեր տարածաշրջանում և պայմանավորված են մի քանի պարզ իրողություններով․

ա) թուրքերը (օսմանները) ռազմական ճանապարհով նվաճել էին ողջ Մերձավոր Արևելքը և իրենց այնտեղ ապրող ժողովուրդների տիրակալ էին համարում։ Քրիստոնյա ազգերին և, մասնավորապես, հայերին, նրանք պարզապես ստրուկ էին համարում, և նրանց հետ վարվում էին ստրուկի պես։

բ) Օսմանյան կայսրությունն ուներ հզոր բանակ, սակայն նրա վարչական համակարգը խայտառակ հետամնաց և կոռումպացված էր: Արդյունքում` հայերն ապրում էին կրկնակի հարկման ներքո, բացարձակ իրավազուրկ էին, կայսրության տարբեր հատվածներում պարբերաբար ստիպված էին լինում ապստամբել տեղի ունեցող անօրինությունների դեմ։

գ) ավելի ուշ շրջանում թուրքերը, կորցնելով իրենց բոլոր եվրոպական տարածքները, հայացքը հառեցին դեպի Արևելք՝ Թուրան, և այդ ընդարձակման ճանապարհին տեսան հայերին՝ որպես խոշորագույն պատնեշ, որը պետք էր հաղթահարել՝ Թուրքիան և Թուրանը միավորելու ճանապարհին։

Վերջին 150 տարիների ընթացքում` լինեն դա 1894-1896 թթ․ համիդյան ջարդերը, 1915 թ․Ցեղասպանությունը, 1918 և 1920 թթ․ ցեղասպան ներխուժումներն Արևելյան Հայաստան, 2023 թ. Արցախի հայաթափումը, թե Նախիջևանի լուռ հայաթափումը խորհրդային տարիներին՝ այս բոլոր գործողությունները մեկ նպատակ են ունեցել՝ վերացնելու Թուրքիայի և Թուրանի միջև գտնվող հայկական պատնեշը, և ցավոք` նրանք մեծ մասամբ հաջողել են` չնայած մեր ժողովրդի համառ դիմադրությանը։

Այսօր ասպարեզ են եկել ՔՊ-ի նորելուկ ռազմավարները և, ըստ էության, իրենց առաջնորդի շուրթերով պնդում են, որ մեր փրկության միակ ճանապարհը Թուրքիայի և Թուրանի միջև կամուրջ դառնալն է, քանի որ պատնեշն այլևս չի աշխատում և վաղ թե ուշ փլվելու է։ Այս պնդումը կատարելիս պարոնին պետք է մի պարզ հարց տալ` Թուրքիան այսօր ունի մոտ 85 միլիոն բնակիչ, մոտ այդքան էլ ունեն Թուրանի 5 թուրքական պետությունները, այն դեպքում, երբ Հայաստանն ունի մոտ 3 մլն բնակիչ։ Եթե մենք դառնանք կամուրջ 170 միլիոն բնակչություն ունեցող թուրքական տարածքում, արդյո՞ք վաղ թե ուշ չենք տարրալուծվելու նրա մեջ և ինքներս դառնանք թուրք, և կամ փորձելով մնալ հայ և քրիստոնյա` նորից վերադառնանք 200 տարի առաջվա ստրկական կարգավիճակին, երբ 170 միլիոն (և հեռանկարում ավելի) իսլամադավան թուրքերը նորից հայերին վերաբերվեն որպես իրենց սպասարկող իրավազուրկ կաստայի, իսկ պատեհ պահին էլ տեղահանեն կամ կոտորեն, ինչպես արել են անցյալում բազմիցս, ներառյալ և 3 տարի առաջ։

Սա է մեր հակասության հիմնական հարցը, և յուրաքանչյուրս պետք է այս հարցին պատասխանենք։

Ես ինձ համար այս հարցին պատասխանել եմ, և այո´, գիտակցում եմ, որ իմ տված պատասխանը ենթադրում է ավելի մեծ կախվածություն Իրանից, նաև Հնդկաստանից, Չինաստանից և բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են դիմագրավելու թուրքական էքսպանսիային դեպի Կենտրոնական Ասիա, և ովքեր դիտարկում են մեզ` հայերիս, որպես բնական դաշնակցի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել «Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար Պուտինը չի նահանջում․ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արթիկի բնակիչներինԶելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվելԳլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար) Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել ենԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է ոչնչացնել նրա նավթային նավատորմը Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն այս երկրի հետ սահմանային նոր ռեժիմ է պատրաստում․ մանրամասներ Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին
Ամենադիտված