Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց
Հրապարակումներ
Aravot.am-ը գրում է.
Ազգային ժողովի ընտրությունների օրը ընտրակաշառք տալու վարույթի շրջանակում իր իսկ տանից ձերբակալված, ապա կալանավորված գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին դատարանն արդարացրել է։ Նա երկու օրից ազատ կարձակվի։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին նրա ընտանիքի անդամները։
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահող դատավոր` Տիգրան Դավթյան) քիչ առաջ ամբողջությամբ մերժեց Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը», նշել է «Ազատություն» փաստաբանական ընկերությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան