ԵՄ-ից Անգլիայի դուրս գալը կվնասի համաշխարհային խաղաղությանը. Ջո Բայդեն
ԱՐԽԻՎ
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը նշել է, որ Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը կվնասի համաշխարհային խաղաղությանը և բարգավաճմանը: Այս մասին նշում է անգլիական Express պարբերականը:
Չափազանց անսովոր միջամտությամբ ԱՄՆ-ի փոխնախագահը զգուշացրել է Դեվիդ Քեմերոնին չկտրել կապերը Բրյուսելի հետ:
Բայդենը հարցազրույցի ժամանակ նշել է. «Մենք արժևորում ենք մեր էական կապերը ԵՄ հետ, ինչպես նաև մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, որը էական է Եվրոպայում և աշխարհում խաղաղության, բարգավաճման և անվտանգության համար»:
«Մենք համոզված ենք, որ Անգլիան հզոր է որպես ԵՄ անդամ, և հակառակը, ԵՄ-ն ուժեղ է Անգլիայի մասնակցությամբ»,-ավելացրել է նա:
Շատ ԵՄ անդամ նախագահներ էական են համարում Անգլիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև կապը, սակայն շատ եվրոսկեպտիկներ նշում են, որ Սպիտակ տունը օգտագործում է Անգլիայի հետ կապը իր իսկ շահերի համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)