Հայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը
Վրաստան
Վրաստանում գրանցվել էր վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երրորդ լայնածավալ հոսանքազրկումը (բլեկաուտը) երկրում։ Ինչպես հայտնել է «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» (GSE) ընկերությունը, պատճառը Ինգուրի ՀԷԿ-ի աշխատանքների ստուգումն է եղել։
«Հուլիսի 24-ին և 25-ին տեղի ունեցած համակարգային վթարներից հետո ՀԷԿ-ում անհրաժեշտություն էր առաջացել սարքավորումները հետազոտելու նպատակով էներգահամակարգը գործարկել մեկուսացված ռեժիմով և անվանականից տարբերվող հաճախականություններով, ինչն էլ հանգեցրել է ցանցի գերբեռնվածության և ամբողջ երկրում էլեկտրամատակարարման ժամանակավոր անջատման»,- ասվել է հայտրարության մեջ։
Ընկերության տվյալներով՝ ներկայումս Վրաստանի ամբողջ տարածքում էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան