Վաշինգտոնը և Փարիզը կուժեղացնեն ճնշումը Թեհրանի վրա. Ֆրանսուա Օլանդ
Աշխարհ
Վաշինգտոնը և Փարիզը համաձայնել են մեծացնել ճնշումը Թեհրանի վրա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո: «Իրանը շարունակում է հրաժարվել թափանցիկությունից՝ հակառակ միջազգային պարտավորություններին»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա հիշեցրել է, որ փետրվարի 25-ին նոր հանդիպումը պետք է կայանա «իրանական դոսյե»-ի հարցով՝ «5 + 1» ձևաչափով (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան):
«Մենք մինչև վերջ ճնշում կգործադրենք, որպեսզի այդ բանակցություններն արդյունավետ լինեն»,-ասել է Օլանդը. հաղորդում է 1news.az-ը: Բացի իրանական խնդրից՝ Օլանդը Բայդենի հետ քննարկել է իրավիճակը Մալիում և շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին ֆրանսիական զորակազմին ցուցաբերվող աջակցության համար իսլամիստներին հակազդելու գործում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)