Իմ ժողովրդի սերն ինձ ուժ է տալիս՝ ապրել և պայքարել մահվան դեմ. Ուգո Չավես
Աշխարհ
Կուբայում չարորակ քաղցկեղի դեմ բուժում ստացող Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր ժողովրդի սերն իրեն ուժ է տալիս ապրելու համար:
Երկուշաբթի օրը՝ նրա ձեռնարկած պետական հեղաշրջման 21-րդ տարեդարձի օրը, Չավեսն իր հայրենակիցներին ողջույնի ուղերձ է հղել, որը հանրահավաքի ժամանակ ընթերցել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:
«Հոգով և սրտով ես ձեզ հետ եմ: Ժողովրդի սերն ինձ բուժում է և ապրելու համար ուժ տալիս»,-ասված է Չավեսի հղած նամակում: Նա նշել է, որ իր ժողովուրդն ու զինված ուժերը մեկ միասնական ուժ են ներկայացնում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)